Բավ է պառակտվել
11-12-2018 23:14

Մի խումբ գիտնականներ հայտնբերել է ստորգետնյա կորսված աշխարհ

 

Deep Carbon Observatory - ի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է անհայտ էկոհամակարգեր՝ բնակեցված միկրոօրգանիզմներով, որոնց ընդհանուր զանգվածը հասնում է 15-23 միլիարդ տոննայի:

Սա հարյուրավոր անգամ գերազանցում է ամբողջ մարդկության կենսազանգվածը: Deep Carbon Observatory - ի հետազոտողները ստորերկրյա և մակերևութային հորերից ավելի քան հինգ կիլոմետր խորությամբ նմուշներ են վերցրել, որոշելու, թե որքան ածխածին է պարունակվում լիթոսֆերայում: Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ ընդերքում բնակվում են մոլորակի՝ ծծմբի մեծ քանակությամբ միջավայր նախընտրող բոլոր մանրէների և միկրոօրգանիզմների, ներառյալ՝ Altiarchaeales, 70 տոկոսը, և Ցելսիուսի 121 աստիճանում հիդրոթերմալ աղբյուրներում հայտնաբերված Geogemma barossii- ն։

Որոշ միկրոօրգանիզմներ հայտնաբերվել են 2,5 կմ խորության վրա: Դրանք էներգիա են ստանում կենսական գործունեության համար ոչ թե արևի լույսից, այլ անօրգանական նյութերի օքսիդացումից: Նրանք արտադրում են մեթան՝ որպես հավելանյութ: Քանի որ նրանք ապրում են մի միջավայրում, որը պարունակում է նյութափոխանակության համար հասանելի փոքր քանակությամբ էներգիա, մեթանոգեններն այն ավելի շատ ծախսում են բջջային բաղադրիչների վերականգնման վրա, այլ ոչ թե վերարտադրության կամ ակտիվ կենսակերպի: Ենթադրվում է, որ ստորգետնյա մանրէաբանական կենսոլորտի ծավալը մոտավորապես երկու միլիարդ խորանարդ կիլոմետր է, սակայն հետագայում այդ թիվը կարող է ճշտվել: