Բավ է պառակտվել
26-06-2014 09:01

Google-ը ցուցադրել է օպերացիոն նոր համակարգ

«Google»-ը ներկայացրել է օպերացիոն նոր համակարգ «Android» հիմքի վրա, որը նախատեսված է հեռուստացույցների համար: «Android TV» պլատֆորմը ներկայացվել է «Google I/O» կոնֆերանսի շրջանակներում:2015թ.-ին «Sony»,« Sharp», «TPVision» եւ «Philips» ընկերությունները կներկայացնեն «Android TV»-ով «Smart TV»:

«Razer»-ն ու «Asus»-ը ծրագրում են թողարկել այդ պլատֆորմի հիման վրա կցորդներ, որոնք հնարավոր կլինի միացնել հեռուստացույցին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:Պլատֆորմը թույլ կտա ծրագրեր թողարկել, որոնումներ իրականացնել կամ խաղեր խաղալ: Բացի այդ, դրանք կարող են միանալ հեռուստացույցին, սմարթֆոնին կամ պլանետին՝ օրինակ, հեռախոսի բրաուզերով որոնում իրականացնել, հետո ստացված պատկերն արտացոլել հեռուստացույցի էկրանին: