Բավ է պառակտվել
15-01-2014 12:59

Հայկական պլանշետը՝ առաջին դասարանցիների համար կրթական կարևոր գործիք

 

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անրադարձավ կրթական ոլորտի բարեփոխումներին:

 Նախարարը նշեց, որ 2014 թ-ին դասագրքերի փորձարկման գործընթացը շարունակվելու է: Այն թույլ կտա նվազեցնել վրիպակներն ու կբարձրացնի որակը:

 Ըստ նախարարի, պետք է իրականացվի կարևոր ծրագիր՝ կապված առաջին դասարանցիներին համակարգչային տեխնիկայով ապահովելու հետ:

2015թ-ին, առաջին դասարանցիները կստանան կրթական ծրագրերով հագեցած պլանշետ: Հայկական պլանշետները պետք է դառնան հիմնական կրթական գործիք: