Բավ է պառակտվել
08-04-2021 13:28

Հայնանը առևտրային տիեզերական նախագծեր կմշակի այլ երկրների մասնակցությամբ

Հայնան կղզու իշխանությունները մտադիր են ակտիվորեն զարգացնել առևտրային նշանակության միջազգային տիեզերական նախագծեր և այդ նպատակով կխթանի տիեզերական թռիչքների տեղի կայանի զարգացումը։ Այս մասին հինգշաբթի ասել է նահանգի վարչակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ Լի Դոնգ-Յուն։

«Վերջին ժամանակներս առկա է առևտրային տիեզերական նախագծերի չափազանց մեծ շուկայական պահանջարկ, այս հատվածը հսկայական ներուժ ունի», - շեշտել է նա մամուլի ասուլիսում: «Հայնանը, ՉԺՀ զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի և այլ մյուս իրավասու ստորաբաժանումների աջակցությամբ <...> մտադիր է վերածել Վենչհանի տիեզերական թռիչքների կայանը (կղզու հյուսիս-արևելյան ափ) առաջին կարգի միջազգային տիեզերական կայանի և ձևավորել միջազգային առևտրային տիեզերական նախագծերի ոլորտի զարգացման մոդել»:

Պաշտոնյայի խոսքով՝ Հայնանը շահագրգռված է լայնածավալ նախագծերի իրականացմամբ: «Վենչհանում գտնվող տիեզերակայանը գտնվում է ծովափին, և այնտեղից հնարավոր է արձակումներ իրականացնել նվազագույն ծախսերով: Այն նաև շատ հարմար է խոշոր կրիչ հրթիռների տեղափոխման առումով», - շեշտել է Լի Դոնգ-Յուն: Նա հիշեցրել է, որ տիեզերական ենթաճյուղին աջակցությունը Հայնան ազատ առևտրի նավահանգստի ընդհանուր զարգացման ծրագրի կարևոր կետերից մեկն է:

«Մենք մշտապես կնպաստենք բաց միջազգային համագործակցության խթանմանը առևտրային տիեզերագնացության ոլորտում, կնպաստենք Հայնանում համապատասխան ենթաճյուղի շղթայի ձևավորմանը», - եզրափակել է նա:

Վենչհանում կառուցվում է հետազոտական համալիր, որն, ինչպես և ազգային ուղեծրային կայանի նախագիծը, թույլ կտա ՉԾՀ-ին ընդլայնել համագործակցությունը այլ երկրների հետ տիեզերքի ուսումնասիրման և յուրացման գործում: Այս ռազմավարական օբյեկտի տարածքը ավելի քան 12 քառ. կմ է, նախագիծը վերահսկում է հատուկ տարածաշրջանային վարչությունը: