Նոր հնարավորություններ՝ մարդկանց և մեքենաների փոխգործակցության համար:
Անցած շաբաթ Լաս Վեգասում կայացած էլեկտրոնիկայի «CES» ցուցահանդեսին Honda-ն ներկայացրել է իր նոր՝ Honda NeuV էլեկտրոմոբիլը:
Դա արհեստական ինտելեկտով, և մարդկանց ու մեքենաների շփումը հեշտացնելու համար ստեղծված « էմոցիոնալ շարժիչով» քաղաքային, երկտեղանի մեքենա է: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ ավտոմեքենան կկարողանա գեներացնել իր «էմոցիաները» և հասկանալ ուղևորի տրամադրությունը՝ հիմնվելով նրա շարժումների վրա: Այդ գիտելիքների շնորհիվ NeuV-ն կկարողանա ճամփորդությունն ավելի հարմարավետ դարձնել, օրինակ՝ ավտոմատ կերպով կարգավորելով մեքենայի սրահի ջերմաստիճանը, կամ կազմելով երգացանկը:
Սիթիքարը կարող է երթևեկել քաղաքով առանց վարորդի: Ենթադրվում է, որ այդ ֆունկցիան կօգնի քաղաքային միջավայր տրանսպորտային նոր միջոց ինտեգրել՝ խելացի քարշերինգը, որը հարմար վայրից ի՛նքը կվերցնի վարորդին:
Բավ է պառակտվել