Բավ է պառակտվել
28-10-2021 20:23

Իլոն Մասկը խոստացել է մարդկությանը Մարս հասցնել իր հաշվին

SpaceX-ի և Tesla-ի բաժնետեր գործարար Իլոն Մասկը կրկին քննադատել է ԱՄՆ-ում «միլիարդատերերի հարկի» առաջարկը և ասել, որ ծրագրում է ծախսել իր գումարները մարդկությանը Մարս հասցնելու վրա։

The Washington Post-ի լրագրող Քրիստիան Դեվենպորտը գրել է Twitter-ում, որ ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների առաջարկած «միլիարդատերերի հարկը» ներդնելու դեպքում Մասկի և Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի վճարումները բավարար կլինեն Մարս մարդ ուղարկելու առաքելությունը ֆինանսավորելու համար:

«Իմ ծրագիրն է օգտագործել փողը՝ մարդկությանը Մարս հասցնելու և գիտակցության փայլը պահպանելու համար»,- գրել է Մասկը Twitter-ում։

Այս շաբաթ Մասկի կարողությունը, ըստ Forbes-ի, մոտեցել է 300 միլիարդ դոլարին, նա դարձել է աշխարհի ամենահարուստ մարդն իր Tesla ընկերության բաժնետոմսերի գնի աճի արդյունքում։

Տնտեսության մեջ նոր տրիլիոնավոր ներարկումները քննարկող դեմոկրատների առաջարկների թվում է գերհարուստների համար հատուկ հարկ մտցնելը, երբ կհարկվի նրանց կարողության աճը։ Ներկայումս ամերիկացի միլիարդատերերը, որոնց թիվը 700-ից ավել է, հարկերը վճարում են զգալիորեն ավելի ցածր դրույքաչափով, քան հասարակ ամերիկացիները։ Նրանց ակտիվները չեն հարկվում, քանի դեռ չեն վաճառվել։ Միևնույն ժամանակ, միլիարդատերերը կարող են հեշտությամբ ապրուստի համար վարկ վերցնել բանկերից՝ իրենց ունեցվածքի գրավով. այդ վարկերը նույնպես չեն հարկվում, քանի որ եկամուտ չեն։ Ամբողջ սխեման սովորաբար ավարտվում է միլիարդատիրոջ մահով և նրա ունեցվածքի զգալի մասի փոխանցմամբ ժառանգներին՝ առանց հարկելու։

Դեմոկրատների առաջարկած հարկն դեռևս օրենքի ուժ չի ստացել։ Մասնավորապես, պարզ չէ, թե ինչպես կարելի է տարեցտարի գնահատել հարուստների բազմաթիվ ակտիվների արժեքի փոփոխություններն, ինչպիսիք են հողը, անշարժ գույքը, շքեղության և արվեստի առարկաները: