Բավ է պառակտվել
27-09-2016 11:59

Արհեստական բանականությունը «The Beatles»- ի ոճով երգ է ստեղծել

Փարիզի «Sony» գիտահետազոտական լաբորատորիայի մասնագետները ներկայացրել են թոփ-հիթեր՝ ստեղծված միայն արհեստական բանականության միջոցով: Ստեղծագործություններից մեկում վերականգնվել է «The Beatles»-ի երաժշտության ոճական առանձնահատկությունները: «Flow Machines» համակարգը վերլուծում է երգերի բազայում երաժշտական ոճերը և կարողանում է հասկանալ ցանկացած ոճի երաժշտություն:

Համակարգն արդեն ստեղծել է երկու թրեք՝ ամերիկյան ոճով «Ballad of Mr Shadow»-ն և«Daddy’s Car»-ը՝ բիթլի ոճով: Երգերի բառերի հեղինակը, ինչպես նաև գործիքավորողն ու պրոդյուսերը ֆրանսիացի կոմպոզիտոր Բենուա Քարրեն է: