Բավ է պառակտվել
04-09-2019 21:02

2020թ․վերջին Խնայբանկի բոլոր վարկերը կհաստատի արհեստական բանականությունը

2020թ․վերջին Խնայբանկում ֆիզիկական անձանց վարկ տրամադրելու որոշումների 100 տոկոսը կկայացնի արհեստական բանականությունն։ Այս մասին հայտնել է լրատվամիջոցներին Խնայբանկի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը։

՛Ներկայումս մեզ մոտ վարկային քարտերի 100 տոկոսը, սպառողական քարտերի 90 տոկոսից ավելին և հիփոթեքային քարտերի ավելի քան 50 տոկոսը տրամադրվում է արհեստական ինտելեկտի կողմից ընդունված որոշումների հիման վրա, քանի որ վերջինս ավելի բարդ ապրանք է։ Սակայն հայտարարված միտումը, որ մոդելներն են ընունելու վարկային որոշումների գրեթե 100 տոկոսը՝ ճիշտ է։ Կարծւմ եմ, դա տեղի կունենա 2020թ վերջին”,- նշել է Ալեքսանդր Վեդյախինը։

Վեդյախինը պատմել է РИА Новости-ին, որ տվյալ պահին բանկում չկա որևէ ստորաբաժանում, որտեղ ներդրված չլինի արհեստական բանականության տեխնոլոգիան։

“Մենք ներդնում ենք այդ տեխնոլոգիան ամենուր, սկսած հաճախորդների սպասարկման ստորաբաժանումներից մինչև ․․․ գործառնական- հաշվառման բաժիններ, որտեղ արհեստական բանականությունը որոշումներ է կայացնում ընթացիկ օպերացիաների վերաբերյալ”,- հավելել է Վեդյախինը։

Հուլիս ամսին տեղեկացվել էր, որ Խնայբանկի մասնագետները մշակել են տեխնիկական լուծում ռուսաստանյան շուկայում աշխատող բիզնեսի հասույթի կանխատեսման համար, անգամ եթե ընկերությունը ոչ մի անգամ հաշվետվություն չի հրապարակել, գրել է The Bell-ը։

Ավելի վաղ, 2019թ․ապրիլին բանկը ներկայացրել է ԱԲ հիման վրա իր կողմից մշակած նորարարությունը՝ Ելենա թվային հաղորդավարին, որը ներգրավված կլինի բանկի ապրանքների, ծառայությունների և արտադրանքի տեսագովազդների ստեղծման, ինչպես նաև ֆորումների և ցուցահանդեսների ժամանակ։