Բավ է պառակտվել
14-05-2021 10:48

Երկրին է մոտենում Քեոփսի բուրգից մեծ աստերոիդ

Մայիսի 14-ին Երկրին կմոտենա 2015 KJ19 խոշոր աստերոիդը, որը, ենթադրվում է, չափերով գերազանցում է Քեոփսի բուրգի բարձրությունը, ասվում է ՆԱՍԱ-ի ստորաբաժանումենրից մեկի կայքում։

Գիտնականների գնահատմամբ՝ երկնային մարմնի տրամագիծը 88-200 մետր է, իսկ Քեոփսի բուրգի բարձրությունը՝ 147 մետր:

Աստերոիդը երկրին ամենամոտ տարածության վրա կհայտնվի Մոսկվայի ժամանակով 13։04-ին։ Դրա թռիչքային ուղու ամենամոտ կետը 15 անգամ ավելի հեռու կլինի, քան Երկրից մինչև Լուսին: Այսպիսով, մեր մոլորակին վտանգ չի սպառնում։

Արեգակի շուրջ 2015 KJ19-ի պտույտը գերազանցում է 1094 երկրային օրը:

Աստերոիդները Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմիններ են, որոնք պտտվում են ուղեծրով գլխավոր աստղի շուրջը։ Ի տարբերություն մոլորակների՝ դրանք ունեն անկանոն ձև և չունեն մթնոլորտ, բայց կարող են ունենալ արբանյակներ։