Բավ է պառակտվել
05-05-2021 15:45

Երկիր մոլորակին է մոտենում 120մ տրամագծով հսկայական աստերոիդ

NASA–ն հայտնում է, որ Երկիր մոլորակին հսկայական աստերոիդ է մոտենում, գրում է NewsWeek պարբերականը։

Ակնկալվում է, որ 2021 AE4 անվանումը ստացած աստերոիդը կմոտենա Երկրին մայիսի 6-ին: Դրա տրամագիծն, ըստ նախնական հաշվարկների, մոտ 120 մետր է, բայց իրական չափերը կարող են հասնել 260 մետրի:

Գիտնականների կանխատեսումներով, երբ 2021 AE4-ը մոտենա Երկրի ուղեծրին, այն կհայտնվի մեզանից 0,047 աստղագիտական միավոր, այսինքն՝ 7 միլիոն կմ հեռավորության վրա: Սա մոտ 18 անգամ գերազանցում է Լուսնի հեռավորությունը Երկիր մոլորակից։

Ենթադրվում է, որ աստերոիդը ոչ մի սպառնալիք չի ներկայացնի և բարեհաջող կթռչի Երկրի կողքով:

Սա մեկ շաբաթվա ընթացքում մեր մոլորակին մոտեցած երկրորդ աստերոիդն է: Նախօրեին Երկրին էր մոտեցել 140 մետր տրամագծով 2021 HC3 աստերոիդը: