Բավ է պառակտվել
12-08-2019 11:47

Երկրագնդին է մոտենում Քեոփսի բուրգի չափերի վտանգավոր աստերոիդ

Երկրագնդին է մոտենում 160 մ տրամագծով “պոտենցիալ վտանգ” ներկայացնող 2019 OU1 աստերոիդը։ Դա 20 մետրով ավելի է Քեոփսի բուրգի տրամագծից։

Աստերոիդը մեր մոլորակին ամենամոտ հեռավորության վրա կգտնվի օգոստոսի 28-ին․40 անգամ ավելի մոտ, քան Վեներան։ Սակայն այն կանցնի Երկիր մոլորակի կողքով մոտ 1 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։
Իսկ սեպտեմբերի 9–ին երկրագնդին կմոտենա 2006QV89 աստղակերպը։ Եվրոպական տիեզերական գործակալության կարծիքով, կա 7 հազարից ընդամենը մեկ հնարավորություն, որ այն կբախվի մեր մոլորակին։ Հիմա վտանգավոր աստերոիդը Երկիր մոլորակից գտնվում է 6,7 մլն կիլոմետր հեռավորության վրա։
Առաջիկա հարյուրամյակի ամենագլխավոր տիեզերական սպառնալիքը 2010RF12 աստղակերպն է։ Կա 16–ից մեկ հնարավորություն, որ այն կբախվի Երկրագնդի հետ 2095թ.–ին։ Այս աստղակերպն արդեն մոտեցել է Երկիր մոլորակին 2010 թ.–ին և անցել նրա կողքով ընդամենը 79000 կմ հեռավորության վրա։ Դա ընդամենը երկու անգամ է ավել գեոստացիոնար արբանյակների ուղեծիրներից։