Բավ է պառակտվել
01-02-2021 10:58

Ինչպե՞ս ձերբազատվել թվային կախվածությունից. 5 լայֆհակ

Ամանորյա արձակուրդների ժամանակ սոցցանցերում շատ էին հայտարարությունները դրանցից դուրս գալու մասին։ Մեկը մյուսից հետո հայտարարում էին, որ մարդիկ դուրս են գալիս համակարգից իրական աշխարհում «որակյալ ժամանակ անցկացնելու» համար, կամ նույնիսկ ընդհանրապես հեռանում են հարթակներից: Մինչդեռ մեզանից շատերը գտնվում են սահմանային վիճակում: Անվերջ ժապավենն ավելի ու ավելի շատ է ձանձրացնում, մինչդեռ այն դիտելու ցանկությունն ավելի է մեծանում։ Թվում է, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ես ավելի հաճախ ջնջում և նորից էի տեղադրում Instagram-ը, քան գրառումներ անում այնտեղ։ Բայց կա մեկ այլ տարբերակ: Մի քանի շաբաթ առաջ լույս տեսած իր նոր՝ Screen Time գրքում, տեխնիկական լրագրող Բեքա Քեդին խորամուտ է լինում մտավոր և ֆիզիկական առողջության, արձագանքային խցիկների (echo chamber) և տվյալների անվտանգության գիտության մեջ՝ զտելով մեր լավ, վատ և սարսափելի տեխնոլոգիական սովորությունները “փափուկ” պրագմատիզմի ֆիլտրի միջոցով: Նոմոֆոբները՝ նրանք, ովքեր վախենում են առանց կապի մնալ, կարիք չունեն խուճապի մատնվել. ստորև նկարագրվածից ոչինչը ցանկություն չի առաջացնի հեռախոսը նետել ծովը, հակառակը՝ կդրդի նրբորեն շոյել այն և խոստանալ ավելի լավ վերաբերմունք։

Արձագանքային խցիկ են անվանում իրավիճակը, երբ համոզմունքներն ու գաղափարները ուժեղանում են փակ համակարգում դրանց փոխանցման և կրկնության պատճառով (քաղաքական կուսակցություն, հետաքրքրությունների ակումբ, ենթամշակութային շարժում): Միևնույն ժամանակ, այդպիսի հաղորդագրությունները խեղդում են այլ նմանատիպ և այլընտրանքային տեղեկատվական հոսքերը: Այլ կերպ ասած, ցանկացած հայտարարություն բերում է ոչ թե բանավեճի, այլ համախոհների համաձայնության և աջակցության: Նման «փակ» համակարգում մարդիկ հաղորդագրություններ են ստեղծում, լսում են իրենք իրենց և համաձայնում իրենք իրենց հետ: Կողմնակի աղբյուրներից տեղեկատվությունը չի հայտնվում այս փակ համակարգում։

Քեդին ասում է. «Ես ուզում եմ այլընտրանքային հեռանկար առաջարկել «թվային դետոքսի» և «շարժական սարքավորումներից հրաժարվելու» վերաբերյալ արդեն գոյություն ունեցող խորհրդատվությունից: «Հեռախոսի հետ պահմտոցի խաղալը, ծրագրային թարմացումներից հրաժարվելը կամ հավելվածների հեռացումը կարող է միայն կարճաժամկետ օգնություն ապահովել և հանգեցնել էլ ավելի մեծ օգտագործման»: Բացի այդ, ամեն ինչ այդքան էլ վատ չէ: «Մենք պետք է մտածենք, թե ինչ տեխնոլոգիաներ են մեզ տրամադրվում և ինչպես են դրանք ընդլայնում կյանքին մասնակցելու և աշխարհը վայելելու մեր հնարավորություններն», - ասում է նա: «Շեղվելու կամ շփվելու համար հեռախոսն օգտագործելը երկար սպասված սփոփանք է, հատկապես, եթե անցյալ տարվա իրադարձությունները ստիպել են ձեզ մեկուսացված զգալ»: Սա թեթևություն է պատճառում նրանց, ովքեր չեն դադարում դիտել լրատվահոսը զուգարանում նստած: Վախենո՞ւմ եք, որ խիստ թվային դետոքսը կհանգեցնի դոֆամինի գերօգտագործմանը: Ահա, թե ինչպես կարելի է դրա փոխարեն գտնել ոսկե միջինը:

Գտեք այլընտրանք
Սարսափելի չք, եթե դժվարանում եք գոյատևել լիարժեք տեխնիկական դադարի պայմաններում: «Հետազոտությունն ավելի շատ նպատակ ունի ձեր ուշադրությունը կենտրոնացնել ձեր լրահոսի և առցանց ժամանակի կազմակերպման վրա, որպեսզի արդյունքում ձեզ ավելի լավ զգաք», - ասում է Բեկան: «Ինչ-որ բան ջնջելը պարզապես դատարկ տեղ է թողնում. Դուք պետք է փոխարինեք ջնջվածը ձեզ ավելի հարմար այլ բանով»: Կարելի է դիմել փորձված տարբերակների՝ զբոսանք, ընթերցանություն, լող ... Բայց կա վտանգ, որ կխրվեք բջջային խաղի մեջ, կսկսեք կցկտուր ձայնային հաղորդագրություններ ուղարկել ձեր լավագույն ընկերոջը կամ փոխել ձեր բոլոր բաժանորդագրությունները ծովարջերի ու փոկերի կայքերին։ Twitter- ը ջնջելուց և Pinterest- ը նորից տեղադրելուց հետո իմ ուղեղի տարածքը, որը նախկինում լցված էր չար սադրանքներով, այժմ զարդարված է ոլորուն մոմերով: Պրուստ չէ, իհարկե, բայց էլի լավ է:


Ավելի քիչ թաքնվեք, ավելի շատ հավանեք(լայքեք)
Հորդորում ենք փոխգործակցության մեջ մտնել կոնտենտի հետ և չլինել պասիվ դիտորդ: Չնայած բազմաթիվ ուսումնասիրություններ լրահոսի անմիտ դիտումը կապում են ընդհանուր ինքնզգացողության վատթարացման հետ, պարզվում է, որ երբ մենք ակտիվորեն ներգրավվում ենք գործընթացում՝ ճիշտ հակառակն է լինում: «Մարդիկ ավելի երջանիկ են և ավելի հազվադեպ են զգում առցանց անցկացրած ժամանակի բացասական հետևանքները, երբ նրանք ավելի ակտիվ են մեկնաբանում, հավանում, տարածում և գրառումներով փոխանակվում», - բացատրում է Քեդին: Ձեր նոր կարգախոսն է․ «Ավելի քիչ թաքնվիր, ավելի շատ հավանիր»:

Փոխարինեք կախվածությունը մի շարք սովորություններով
Շատերը նկարագրում են մարդկության փոխհարաբերությունը գաջեթների հետ «կախվածություն» եզրույթով, և այս բառը կարող է յուրաքանչյուրին ընկղմել անզորության մեջ: Քեդին ասում է. «Ես խորհուրդ եմ տալիս մարդկանց իրենց տեխնիկական մոլությունը դիտարկել որպես սովորություն»: - Կան շատ եղանակներ իմանալ սովորությունների մասին և սկսել փոխել դրանք: Այնպիսի պարզ բան, ինչպես ձեր համակարգչի վրա հիշեցումով պիտակը կարող է ձեզ ստիպել կանոնավոր զբոսանքի գնալ, իսկ ձեր հեռախոսի էկրանին երևացող ճիշտ բառը կհիշեցնի ստուգել գործերի ցուցակը»: Սովորությունները բաղկացած են երեք մասից․ ազդանշաններ, առօրյա և պարգևներ: Որոշեք ձեր ազդանշանները, և դուք կարող եք սկսել փոխել «առօրեականը», եթե արդյունքում ձեզ սպասում էհավասարազոր կամ ավելի մեծ պարգևատրում։ Այսպիսով, «ես ձանձրանում եմ. ես անցնում եմ Instagram-ի լրահոսովով - մի պահ ավելի քիչ եմ ձանձրանում» շղթան կարող է վերածվել «Ես ձանձրանում եմ - ես վերանայում եմ Հարի Սթայլսի և Ֆիբի Ուոլեր-Բրիջի պարային ծրագիրը - որոշ ժամանակ ավելի քիչ եմ ձանձանում, և տրամադրությունս բարձրանում է»:

Անջատեք ծանուցումները
Էկրանի յուրաքանչյուր նոր թրթռում կարող է կեղծ շտապողականության զգացում ստեղծել, բայց ծանուցումներն ընդհանրապես անջատելը կարող է ստիպել ձեզ էլ ավելի հաճախ ստուգել հեռախոսը՝ բացթողնված շահույթի վախից: Փոխարենը պահպանեք ծանուցումներ, որոնք ձեզ խթանում են, իսկ մնացածն անջատեք։ Քեդին առաջարկում է. «Անջատեք այն հավելվածների ծանուցումները, որոնք ձեզ չեն կապում այլ մարդկանց հետ»: «Օրինակ՝ հավելվածը, որը ձեզ ասում է գնալ և կքումներ կատարել շատ ավելի քիչ բավականույուն է պատճառում, քան նոր ուղղակի հաղորդագրությունը»: Նա նաև խորհուրդ է տալիս անջատել լայքերի և բաժանորդագրությունների մասին ծանուցումները, որպեսզի հեռախոսային զանգերի ընթացքում դրանք չշեղեն ուշադրությունը․ «Երբ միացրել եք հեռախոսը մի պատճառով և հայտնվում եք հավելվածի «սքրոլինգի հորձանուտի» մեջ, տրամադրությունը կարող է չորս անգամ ավելի ընկնել, քան թվում է»: Չնայած միշտ էլ հաճելի է իմանալ, որ ձեր նախկինի հորեղբորորդու շունն իրեն լավ է զգում։

Ստեղծեք արտակարգ իրավիճակների հավաքածու
Տարբեր գաջեթների վնասակարության մասին խուճապային պատմությունները մեզանից շատերին ստիպեցին զգալ, որ անընդհատ հեռախոսի հետ խաղում ենք ոչխարների և գայլի խաղը՝ երբ այն պարզապես ձեռքը վերցնելն արդեն պարտություն է: Փոխանակ մտածելու, որ սարքերի վրա ժամանակ վատնելը վատ է, իսկ մեդիտացիայի վրա ծախսելը՝ լավ, Քեդին խորհուրդ է տալիս հեռախոսում ստեղծել «հույզերի կառավարման գործիքատուփ», որին կարող եք դիմել սթրեսի ժամանակ: «Ընկալեք այն որպես շտապ օգնության հավաքածու, - բացատրում է փորձագետը: - Այն կարող է ներառել այնպիսի բաներ, ինչպիսիք են հանգստացնող երգացանկերը, պոդքաստերն՝ ըստ տրամադրության, Pinterest-ի կենսահաստատող տախտակները կամ ձեզ հաճելի սթրիմինգները: Զինվեք այն ամենով, ինչն օգնում է ավելի լավ զգալ, երբ դա առավելագույնս անհրաժեշտ է»: Եթե գոյություն իդեալական ժամանակ ինքնախարազանման նկատմամբ զգացմուների հաղթանակի համար, ապա դա հենց հիմա է: