Բավ է պառակտվել
08-10-2019 15:45

Ինչպես կարող են կանայք հաջողության հասնել․բանաձևը Քիմ Քարդաշյանից


Երեւանում աշխատանքն է շարունակում WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը:
ՏՏ համաժողովին մասնակցում է 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։
Այդ առիթով Հայաստան են այցելել հայտնի հայեր, ինչպես Քիմ Քարդաշյանն է, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը և ուրիշներ: Հայտնի հեռուստաաստղ
Քիմ Քարդաշյանը, որպես հատուկ զեկուցող, ելույթ ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ,պատմեց թե
ինչպես է կայացրել իր բրենդը։
«Ես բնույթով թափանցիկ եմ ու բաց բոլորի առաջ, և հենց դա է դարձել իր բրենդը։ Արտադրանքները ստեղծելիս մասնակցում եմ ամեն մի գործողությանը՝ փաթեթավորման դիզայնից ու լոգոյի ընտրությունից սկսած։
Քիմ Քարդաշյանը ,որ ունի մի քանի հարյուր միլիոն հետևորդներ կարծում է,որ ամենաառողջ մոտեցումը չէ հետևել լայքերի ու ներգրավումների քանակին ։
Նրա խոսքերով՝ կարևոր է վերահսկել ամեն ինչ ու հատկապես արտադրանքի ապրանքային տեսքը՝ ձևավորումը։
Հայազգի հեռուստաաստղը ներկայացրեց , թե ինչպես կարող են կանայք հաջողության հասնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Նրա խոսքով՝ պետք է կողմնորոշվել ընթացքից, փորձել ու կարողանալ։ «Կարծում եմ՝ որքան դուք սովորում եք ձեր ճանապարհի ամեն մի քայլից, ամեն մի սխալից ու ամեն մի հաջողությունից, ամեն ինչ, ինչ անում եք և ինչը ձեր ճանապարհի մի մասն է եղել … որքան դուք սովորում եք դրանից, այնքան ճիշտ քայլեր եք անում», – ասաց Քարդաշյանը։
Նա պատմեց, որ կարիերայի սկզբում լավ չէր պատկերացնում, թե ինչ է անձնական տվյալների գաղտնիությունը և կիսվում էր իր կյանքի բոլոր դետալներով, սակայն ավելի հասուն տարիքում, երբ արդեն նաև երեխաներ ուներ, շատ լավ կողմնորոշվեց անձնական տվյալների ու ամեն ինչ ներկայացնելու միջակայքում։
Ամերիկահայ աստղը խոսել է նաեւ Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: «Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որն առաջացել է Հայաստանում։ Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- մասնավորապես ասաց նա:
«Ես շատ հպարտ եմ այստեղ լինելու համար, ուրախ եմ, որ Քորթնին է այստեղ, որը նախկինում այստեղ չի եղել, որ երեխաներին մկրտեցինք, նկարահանումներ անելու համար։ Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ այստեղ լինելու համար, շնորհակալ եմ, որ այստեղ եմ»,-նշեց Քարդաշյանը։