Բավ է պառակտվել
10-09-2019 13:42

Քիմ Քարդաշյանը կժամանի Հայաստան․ WCIT կազմկոմիտե

Ամերիկյան մոդել, աստղ և հայտնի գործարար Քիմ Քարդաշյանը կժամանի Հայաստան և ելույթ կունենա WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա Երևանում այս տարվա հոկտեմբերի 6-ից 9-ը։

Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, Քարդաշյանը կայցելի Հայաստան մասնակցելու Համաշխարհային կոնգրեսի 23-րդ նիստին, որտեղ ելույթ կունենա որպես հիմնական զեկուցող և պանելային քննարկումների մասնակից։

“Քիմ քրդաշյան-Ուեսթն իր ավելի քան 240մլն․ հետևորդներով սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին”,- ասվել է կազմակերպիչների հայտարարությունում։

Քիմ Քարդաշյան-Ուեսթը հանդես կգա “Գաղափարների շուկա” լիագումար նիստում, այնուհետև “Դեմ առ դեմ” հարցազրույց կունենա, որից հետո հետագա քննարկումներին մասնակցելու նպատակով կմիանա քննարկումների հայտնի մասնակիցների խմբին, որոնց թվում է հանրաճանաչ հայկական PicsArt ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը։

Քիմ Քարդաշյանն ակտիվորեն օգտագործում է իր հարթակը քրեական արդարադատության բարեփոխումների համար պայքարում, իսկ մայիսին հայտարարել է, որ սկսել սովորել Կալիֆորնիայի իրավաբանական ֆակուլտետում։ Այս տարվա սեպտեմբերին նա կներկայացնի իր սպասված «SKIMS» հագուստի նորաձևության հավաքածուն, ի լրումն 2017 թվականին թողարկած «KKW BEAUTY» և «KKW Fregrance» հավաքածուների։

WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը տեղի կունենա Երևանում այս տարվա հոկտեմբերի 6-9-ը: Հայկական կողմից կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) ՝ Հայաստանի կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ “Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ”։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Ակնկալվում է, որ երևանյան համաժողովին կմասնակցի ավելի քան 2000 մասնակից 70 երկրից։

WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և օպերացիաների միջազգային հարթակ է ավելի քան 2 հազար ձեռնարկատերերի, նորարարների, կառավարության ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և ականավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղությունները և մարտահրավերները, անցկացնում B2B հանդիպումներ։