Բավ է պառակտվել
07-08-2020 20:36

Չինաստանը Հայաստանում հայ-չինական «խելացի քաղաք» հիմնելու համար 10-15մլրդ․ դոլար կներդնի

 

Չինաստանի բազմամիլիոն ներդրումներով Հայաստանում կհիմնվի նոր «խելացի քաղաք»։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է հինգշաբթի Չինաստանի տեխնոլոգիական ակադեմիայի, Չինաստանի տեխնիկական զարգացման ընկերության և Հայաստանի վերականգնման և զարգացման» «ԱԴԿԱՐՍ» գործակալության միջև տեսակապի միջոցով։

Ինչպես ստորագրման ժամանակ ասել է «ԱԴԿԱՐՍ»-ի նախագահ Սարգիս Գևորգյանը, նախագիծը ֆինանսավորվւմ է չինական կողմը: Գումարն, ըստ նրա, կազմում է շուրջ 10-15 միլիարդ դոլար, որը կներդրվի 15 տարվա ընթացքում:

«Խելացի գիտական քաղաքը»- ը նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը վերահսկվում են նորարարական տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը: Հայ-չինական քաղաքում կստեղծվեն համատեղ ընկերություններ, որոնքկզբաղվենգիտականնորարարություններովևնորագույնտեխնոլոգիաներիզարգացմամբ։

«Ստորագրելուց հետո մենք պետք է ստեղծենք խումբ, որը կքննարկի, թե ինչ համատեղ նախագծեր կարելի է զարգացնել, որ ոլորտներում, և քաղաքի կառուցմանը զուգահեռ կսկսվի այդ նախագծերի իրականացումն», - ասել է Գևորգյանը:

Նրա տեղեկացմամբ՝ քաղաքի նախագծումը կսկսվի 2021 թվականին:

«Նախագծի հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, բժշկական նյարդային ցանցերը, նոր նյութերի, նոր դեղամիջոցները արտադրությունը, մեքենայական ուսումը, խելացի իրերի համացանցը (գիտության և տեխնոլոգիաների մեջ բոլորովին նոր ուղղություն) և այլն։  Մենք կփորձենք նաև օգտագործել մեր գիտակությունը մաթեմատիկայի և ինքնուրույն սովորող նյարդային ցանցերի ոլորտում», - ասել է ընկերության տնօրենը:

Իր հերթին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասել է, որ մարզի և Չինաստանի միջև հաստատված են բազմաթիվ կապեր, առկա է նաև գիտական և տեխնիկական մեծ ներուժ: Նա ողջունել է երկրների միջև նոր համաձայնագիրը, որը թույլ կտա խորացնել Չինաստանի հետ համագործակցությունը փոխշահավետ պայմաններով: