Բավ է պառակտվել
15-04-2014 23:31

Amazon ընկերությունը կներկայացնի 3D խելախոսը

Ամերիկյան համացանցային րիթեյլեր Amazon-ը որոշել է մրցել Samsung-ի և Apple-ի հետ տեխնոլոգիաների շուկայում. ընկերությունը կթողարկի սեփական արտադրության 3D խելախոս 2014 թվականի երկրորդ կեսին: Այդ մասին հայտնել է անխոնջ Amazon ծառայության ղեկավարությունը: Ընկերության մասնագետները ամեն ինչ հաշվարկել են. նախատեսված է, որ սարքը կհայտնվի արդեն իսկ այս տարվա հունիսին, իսկ սեպտեմբերին առաջին գնորդները արդեն կստանան այն իսկը տոներից առաջ: Ապագա խելախոսի էկրանը կցուցադրի 3D պատկերներ, որոնք հնարավոր կլինի տեսնել առանց ակնոցների: Եռաչափության գործառույթը կապահովեն չորս տեսախցիկներ, որոնք կհետևեն աչքի ցանցաթաղանթին և թույլ կտան օպտիկական պատրանքներ ստեղծել: Amazon-ը արդեն վաղուց է որոշել լայնացնել սեփական բիզնեսի ծավալները՝ հասնելով մուլտիմեդիայի ոլորտ. նախկինում ընկերությունը ներկայացրել է Amazon Fire TV նախագիծը, որը մասնագետները բնորոշել են որպես առցանց բովանդակության դիտման հեշտացրած սարք: Սակայն խելախոսների դեպքում րիթեյլերը բարդություններ կունենա.շուկան արդեն լցված է այնպիսի հսկաների արտադրանքով, ինչպիսիք են Apple-ը, Samsung-ը, ինչպես նաև Lenovo-ի և Huawei-ի չինական մատչելի արտադրանքը: