Բավ է պառակտվել
17-10-2016 13:35

BMW- ն ներկայացրել է գերանվտանգ մոտոցիկլ, որի վրայից հնարավոր չէ ընկնել (լուսանկարներ)

BMW-ի մոտոցիկլետների արտադրությամբ զբաղվող BMW Motorrad բաժինը Լոս Անջելեսում ներկայացրել է BMW Motorrad Vixion Next 100 կոնցեպտուալ մոտոցիկլը` նվիրված ընկերության 100-ամյակին:
Տարրերի մեծ մասը կարբոնից է պատրաստված:
Ապագայի կոնցեպտուալ մոտոցիկլը չի կարող կողաշրջվել երթևեկության ժամանակ, իսկ կայանելիս լրացուցիչ ոչինչ հարկավոր չէ ուղղահայաց դիրքը պահպանելու համար:


Հաշվի առնելով այս ամենը, մոտոցիկլավարին սաղավարտ հարկավոր չէ, բավարար կլինի հովարով գլխարկը, որը միաժամանակ կպաշտպանի քամուց և էկրան կհանդիսանա սարքերի պրոեկցիոն պանելի համար: Վարորդին առաջարկվում է նաև հատուկ հանդերձանք, որը կարող է հովացնել կամ ջերմացնել կախված եղանակային պայմաններից:


Մոտոցիկլը գործի է դրվում էլեկտրաշարժիչի միջոցով, սակայն հզորությունը չի նշվում: Ուժային ագրեգատի չափերը փոքրանում են, երբ մոտոցիկլը կայանված է, և մեծանում են, երբ այն շարժման մեջ է:

 Motorrad Vision Next 100-ի շուկա դուրս գալու ամսաթիվը գաղտնի է պահվում: