Բավ է պառակտվել
05-11-2020 13:21

Garmin ընկերությունը, որի արտադրանքը օգտագործվում է թուրքական անօդաչու թռչող սարքերում, հայտարարություն է տարածել

Ամերիկյան Garmin տեխնոլոգիական ընկերությունը, որի արտադրանքն օգտագործվում է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում, հայտարարություն է տարածել:

Հայտարարություն․

«Garmin ընկերությանը տեղեկացվել է, որ մեր արտադրանքներից մեկն օգտագործվել է անօդաչու թռչող սարքերում, որոնք օգտագործվում են Bayraktar անօդաչու թռչող սարքերում` Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախում) քաղաքացիական անձանց ոչնչացնելու համար:

Մենք խստորեն դատապարտում ենք այս բռնությունը և խորապես ցավում ենք սպանվածների հարազատների համար: Այս անօդաչու թռչող սարքերում օգտագործվող Garmin-ի արտադրանքը ոչ ռազմական նշանակության առևտրային ապրանք է, որը մատչելի է գնման համար: Այն նախատեսված չէ ռազմական նպատակներով օգտագործման համար, ավելին՝ նախատեսված չէ անօդաչու թռչող սարքերում օգտագործելու համար:

Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է մեր արտադրանքը հայտնվել այս անօդաչու թռչող սարքերում, և հետաքննությունից հետո կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի մեր սարքավորումները չօգտագործվեն այս եղանակով: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր հրավիրեցին մեր ուշադրությունն այս փաստի վրա»: