Բա՛վ է պառակտվել
31-05-2020 15:28

Իլոն Մասկի “Դրագոն” տիեզերանավը հաջող թռիչք իրականացրեց դեպի ՄՏԿ (լուսանկարներ)

 

“Դրագոն” տիեզերանավը NASA-ի տիեզերագնացներ Դագ Հյուրլիի և Ռոբերտ Բենկենի հետ մեկնարկել է Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանից և հաջողությամբ մտել ուղեծիր: Միջազգային տիեզերակայանի հետ միակցումը տեղի կունենա կիրակի, Գրինվիչի ժամանակով ժամը 15: 29-ին:

Դագ Հյուրլին և Ռոբերտ Բենկենը փորձառու տիեզերագնացներ են, յուրաքանչյուրն անցյալում երկու անգամ թռել է “Շաթլով”: 2011-ից հետո “Դրագոնն” առաջին կառավարվող նավն է, որը մեկնարկել է ԱՄՆ-ից։ Այն ժամանակ դադարեցվեց բազմակի օգտագործման շաթլների թռիչքային ծրագիրը:

 

Ֆալկոն հրթիռի առաջին աստիճանը անջատվեց նավից թռիչքի մեկնարկից շուրջ 3 րոպե անց, իսկ թռիչքի 10-րդ րոպեին, ինչպես և պլանավորված էր, վերադարձավ Ատլանտյան օվկիանոսում գտնվող SpaceX լողացող տախտակամածի վրա։ “Դրագոն” տիեզերանավը շարունակեց իր թռիչքը դեպի ՄՏԿ օգտագործելով սեփական շարժիչների օգնությամբ։

Երկրորդ աստիճանն անջատվելուց հետո թռիչքների կառավարման կենտրոնը և անձնակազմը շնորհավորեցին միմյանց հաջող մեկնարկի կապակցությամբ։ “Դրագոնը” հաջողությամբ ուղեծիր է դուրս եկել, հայտարարեց ՆԱՍԱ-ն։

Փայլուն կապտա-մանուշակագույն փոքրիկ դինոզավրին օգնեց հասկանալ թռիչքին հետևողներին, թե երբ տիեզերանավը հայտնվեց անկշռելիության մեջ։ Նա սահուն օդ բարձրացավ այն պահին, երբ “Դրագոնն” “ազատվեց” երկրի ձգողական ուժից։ Տիեզերագնացները վաղուց ի վեր սովորություն ունեն իրենց հետ խաղալիք վերցնել ուղեծիր։

Մինչև ՄՏԿ թռիչքը կազմելու է 19 ժամ։ Քենեդիի անվ, կենտրոնում ասում են, որ տիեզերագնացները պետք է հանգստանան, քանի որ թռիչքին նախորդել է մեկշաբաթյա գլխավոր փորձը և անհաջող առաջին փորձարկումը։ Բայց Բենկենն ու Հարլին նախ փորձարկեցին “Դրագոնի” համակարգը։

“Դրագոնը” մի ինքնատիպ առանձնահատկություն ունի. Կառավարվող թռիչքների պատմության մեջ առաջին անգամ Երկրի հետ կապն իրականացվում է սենսորային վահանակի միջոցով:

Մեկնարկը պետք է տեղի ունենար ճիշտ նախատեսված ժամին՝ կայանի հետ անվտանգ միակցումն ապահովելու համար, որը Երկրի շուրջ ուղեծրով շարժվում է ժամում 27 հազար կիլոմետր արագությամբ:

Մայիսի 27-ին նախատեսված մեկնարկը հետաձգվել էր մեկնարկից 16 րոպե առաջ վատ եղանակային պայմանների պատճառով։ Շաբաթ օրը Ֆլորդայի երկինքը նույնպես անհանգստացնող էր․ժամանակ առ ժամանակ սև ամպեր քին հայտնվում, իսկ մեկնարկից մոտ 2,5 ժամ առաջ անձրև տեղաց։

Ֆլորիդայի տիեզերական թռիչքների կայանից հրթիռներ արձակելիս պետք է հաշվի առնել եղանակը ոչ միայն Քենեդիի անվ․ տիեզերական կենտրոնի շրջակայքում, որտեղ գտնվում է մեկնարկային համալիրն, այլև դեպի ուղեծիր տանող ճանապարհին, այդ թվում՝ Ատլանտյան օվկիանոսի վրա։ Վթարի դեպքում տիեզերագնացներով փրկարարական պարկուճը պետք է վայրէջք կատարի օվկիանոսում՝ ԱՄՆ արևելյան ափից մինչև Բրիտանական կղզիներ ընկած հսկայական տարածքում։

“Դրագոն” տիեզերանավը կառուցվել է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից: Սա պատմության մեջ մասնավոր ընկերության կողմից իրականացված առաջին թռիչքն է, և վերջին 9 տարիների ընթացքում առաջին ամերիկյան կառավարվող առաքելությունը, որը մեկնարկել է Միացյալ Նահանգների տարածքից ամերիկյան տիեզերանավով, այլ ոչ՝ ռուսական “Սոյուզ”-ով:

Մեկնարկը նախ գնահատվել էր 3,14 միլիարդ դոլար, բայց հետաձգվելուց հետո գինն ավելացավ։ Երկար տարիների ընթացքում սա տիեզերագնացների առաջին թռիչքն է ԱՄՆ տարածքից, և առաջինն է ՆԱՍԱ-ի առաքելության պատմության մեջ, որն իրականացրել է մասնավոր ընկերությունը:

Ըստ գործակալության, այն նպատակ ունի ապացուցել ընկերության կողմից մշակված անձնակազմի տեղափոխման համակարգի կենսունակությունը, այդ թվում ՝ արձակման հարթակը, հրթիռը, տիեզերանավը և գործառնական հնարավորությունները։

Միակցումից հետո տիեզերագնացները որոշ ժամանակ կանցկացնեն Միջազգային տիեզերակայանում, որտեղ տեղի կունենան նավի ևս մի քանի փորձարկումներ: Թե որքան ժամանակ տիեզերագնացները կմնան կայարանում, կախված կլինի հաջորդ թռիչքի պատրաստության աստիճանից:

Այնուհետև, NASA- ի պլանի համաձայն, նրանք պետք է վերադառնան Երկիր՝ ջրէջք կատարելով Ֆլորիդայի ափամերձ շրջանում։

Ի՞նչ պետք է իմանալ հետընթաց Մերկուրիի մասին
Հերթական տեղեկատվական արտահոսքը, հայ ՏՏ մասնագետների հերթական խայտառակությունը
Առաջին անգամ Հայաստանում․ամառային Արևեադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ Քարահանջից
Խոշոր երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում (Տեսանյութ)
Հայաստանյան բանկի հաշիվներից ավելի քան 58 հազար դոլար է հափշտակվել