Բավ է պառակտվել
13-07-2021 11:34

Միլիարդատեր Բրենսոնը՝ Virgin Galactic-ի տիեզերանավով հաջողությամբ ավարտել է սուբուղեծրային թռիչքը

Կիրակի օրը Virgin Galactic-ի Unity-22 տիեզերանավն՝ անձնակազմով սուբուղեծրային փորձնական թռիչք է կատարել: Այն երկինք է բարձրացել Նյու Մեքսիկո նահանգի Ամերիկա տիեզերական նավահանգստից և հաջողությամբ վերադարձել Երկիր՝ մոլորակի մթնոլորտային շերտի եզրագծին հասնելուց հետո: Թռիչքը հեռարձակվել է ընկերության կայքում:

Թռիչքին մասնակցել է միլիարդատեր, Virgin Group-ի կառավարման խորհրդի նախագահ Ռիչարդ Բրենսոնը: Eve ինքնաթիռը, որն այդպես է կոչվել ի պատիվ Բրենսոնի մոր՝ Իվետ Բրենսոնի, պոկվել է թռիչքուղուց ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով առավոտյան 10: 40-ին (Մոսկվայի ժամանակով 17: 40-ին): Սարքը կրող ինքնաթիռից առանձնացել է ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով առավոտյան 11: 25-ին (Մոսկվայի ժամանակով 18: 25-ին) մոտ 15 կմ բարձրության վրա:

Թռիչքի ընթացքում սուբուղեծրային նավը կարողացել է հասնել 86 կմ բարձրության, որտեղ նավի վեց հոգուց բաղկացած անձնակազմը մի քանի րոպե անկշռելիության վիճակում է գտնվել: Դրանից հետո Unity-22- ը կրկին մտել է մթնոլորտի խիտ շերտերը և վայրէջք կատարել Ամերիկա տիեզերական նավահանգստում (Նյու Մեքսիկո) ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով առավոտյան 11: 38-ին (Մոսկվայի ժամանակով 18: 38-ին): Թռիչքի ընդհանուր տևողությունը մոտ մեկ ժամ էր, որի ընթացքում սարքի արագությունը հասել է շուրջ 3 Մախի (1 Մախը համապատասխանում է ձայնի արագությանը՝ մոտ 300 մետր վարկյանում կամ 1224 կմ/ժ՝ խմբ):

Բրենսոնից բացի թռիչքին մասնակցել են Virgin Galactic-ի հինգ աշխատակից․ փորձարկիչ օդաչուներ Դեյվ Մաքայը և Մայքլ Մազուչին, հետազոտությունների պատասխանատու Սիրիշա Բանդլան, ընկերության գլխավոր ինժեներ Քոլին Բենեթը և տիեզերագնացների ուսուցման ժրագրերի ղեկավար Բեթ Մոզեսը։

Virgin Galactic-ի թռիչքը ինն օրով առաջ ընկավ իր մրցակից Blue Origin-ի նմանատապիպ թռիչքից։ Հունիսի 7-ին Blue Origin-ի սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսը հայտարարեց, որ հուլիսի 20-ին իր եղբոր Մարկի հետ տիեզերք կթռչի New Shepard տիեզերանավով։ Նրանց հետ տիեզերք կթռչի նաև 28 միլիոն դոլարով աճուրդում տոմս շահած դեռևս անհայտ անձը և 82-ամյա ամերիկացի Ուելի Ֆանկն, ով 1960-ականներին կանանց տիեզերական ծրագրի ամենաերիտասարդ շրջանավարտն էր:

Լուրը խմբագրվել է (Մոսկվայի ժամանակով 19:21-ին) – ճշտվել է թռիչքի բարձրությունը, ճիշտ է ՝ 86 կմ: