Խոստովանեք, Ձեզնից շատերը կերազեին մտնել խանութ, վերցնել անհրաժեշտ մթերքները և հանգիստ դուրս գալ: Կարիք չկա հերթ կանգնել և սպասել, որ գանձապահը յուրաքանչյուր գնում անցկացնի շտրիխ կոդի սկաների առջևով: Խանութ առանց հերթերի: Խանութ առանց գանձապահների, պարզապես ապրանքներով լի: Մեկ րոպեով մտար, արագ վերցրիր այն՝ ինչ պետք է, և դուրս եկար:
Amazon-ը պատրասատվում է ստեղծել իրականությանը մոտ այդ ուտոպիան: Երեկ, Սիեթլում, ընկերությունը բացեց նոր Amazon Go տիպի խանութ:
Առայժմ խանութը փորձարկման փուլում է, և հասանելի է միայն ընկերության աշխատակիցների համար, բայց հաշվի առնելով աշխարհի խոշորագույն ինտերնետ- րիթեյլերի ձգտումները, կարելի է ենթադրել, որ մեկ խանութով Amazon-ը չի սահմանափակվի:
Խանութում կատարվող շոփինգը հարմարեցված է իդեալական ինքնասպասարկման կանոններին: Դուք կարող եք շրջել խանութով, ընտրել անհրաժեշտ ապրանքները, դրանք դնել Ձեր փաթեթի, պայուսակի մեջ, կամ պարզապես խցկել Ձեր գրպանները: Հետո, հատուկ պտտադռներով դուրս գալիս խանութից, և Ձեր կատարած գնումի արժեքը ավտոմատ կերպով կգանձվի Amazon-ի Ձեր հաշվից:
Ինչպես է դա աշխատում:
Կախարդանքը սկսում է աշխատել խանութից դուրս գալու պահին, որտեղ էլ գնորդը պետք է գրանցվի: Գրանցումը իրականացվում է սմարթֆոնների՝ Amazon բջջային հավելվածի QR-կոդի միջոցով: Խանութ մտնելիս հարկավոր է էկրանի վրայի կոդը ցույց տալ սկաներին: Տվյալ պահին պտտադռները բաց են անցնելու համար: Մարդիկ պարզապես ցուցադրում են շտրիխ կոդը և մտնում են ներս: Չկա որևէ արգելք, որը կկանխի չգրանցված այցելուների մուտքը ( դրանք պետք է գործեն գրանցման բացակայության դեպքում):
Հետագա ընթացքում, սմարթֆոնի բջջային հավելվածն աշխատում է ավտոմատ կերպով՝ հսկելով գնումների ցանկը, որոնք Դուք դրել եք Ձեր պայուսակը (կամ գրպանը): Գնումներին հետևելու հստակ մեխանիզմի մասին դեռ չի բարձրաձայնվում, բայց հայտնի է, որ Amazon-ն օգտագործում է RFID- նշումներ և տեսախցիկներ: Ըստ ամենայնի, տեսանկարահանման համակարգը հետևում է խանութում գտնվող յուրաքանչյուր գնորդի տեղաշարժին, իսկ RFID- նշումների սկաներները ֆիքսում են այն պահը, երբ ապրանքը վերցվում է բաժնից: Համակարգը համադրում է երկու աղբյուրներից եկած ինֆորմացիան և գալիս է եզրահանգման, որ տվյալ գնորդը վերցրել է տվյալ ապրանքը:
Եթե գնորդը փոշմանել է, նա կարող է հետ դնել ապրանքը, և այն դուրս կբերվի իր գնումների ցուցակից:
Amazon-ը հայտարարում է, որ «Just Walk Out» տեխնոլոգիայի շրջանակներում կիրառվում է «մեքենայական տեսողություն, խորացված ուսուցման ալգորիթմեր, և տարբեր աղբյուրներից եկող զգայական տվյալների համադրություն»:
Սիեթլի խանութի աշխատակիցը խոստովանել է, որ առևտրի սրահին հետևում են տեսախցիկները: Հավանական է, որ գնորդի կողմից ապրանքը վերցնելու հանգամանքը որոշվում է RFID-ի և մեքենայական տեսողության հաստատման միջոցով: Խանութից դուրս գալիս բջջային հավելվածը ավտոմատ կերպով կատարում է գործորքը:
Amazon Go-ում վաճառվում են տարատեսակ ապրանքներ, այդ թվում բանջարեղեն, կաթնամթերք, թխվածքներ, պատրաստի ուտեստներ և այլն: