Բավ է պառակտվել
28-09-2021 13:00

Մասկն առաջին տեղն է զբաղեցրել Ֆորբսի միլիարդատերերի ցուցակում, առաջ անցնելով Բեզոսից

Փոխվել է Ֆորբսի վարկածով աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ցուցակի առաջատարը։ Իլոն Մասքը զբաղեցրել է առաջին տեղը, շրջանցելով Amazon-ի հիմնադիրին:

Գործարար, SpaceX-ի և Tesla-ի համասեփականատեր Իլոն Մասքը զբաղեցրել է ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն՝ առաջ անցնելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, ընդ որում, Forbes Real-Time հաշվիչի տվյալներով՝ Մասքի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը:

Երկուշաբթի բորսայի փակմանը Մասքի կարողությունը գնահատվում է 203,4 մլրդ դոլար, օրվա ընթացքում այն աճեց 3,8 մլրդ դոլարով: Միաժամանակ Մասքը դարձավ աշխարհում երրորդ մարդն, ում կարողությունը գերազանցեց 200 միլիարդ դոլարն: Առաջինը Բեզոսն էր 2020 թվականի օգոստոսին, իսկ երկրորդը՝ Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի նախագահ Բեռնար Առնոն: Նրա կարողությունը հունիսին գերազանցեց 200 միլիարդ դոլարի նշագիծը:

Հունվարին Մասքն արդեն շրջանցել էր Բեզոսին, սակայն նրան չհաջողվեց պահպանել առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Բեզոսն, ում կարողությունը գնահատվում է 197,7 մլրդ դոլար: Երրորդ տեղում է Առնոն`175,7 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդ` Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը (131 միլիարդ դոլար), հնգյակը եզրափակում է Facebook- ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (126,4 միլիարդ դոլար):