Բավ է պառակտվել
02-06-2021 11:16

ՀՀ բարձր տեխ-ի արդյունաբերության նախարարությունը 2020թ․ առաջին անգամ ֆինանսավորվում է ռազմարդյունաբերության զարգացման համար

Պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակման համար հատկացվել է շուրջ 6,5 միլիոն դոլար։ Նախարարության ընդհանուր բյուջեն կազմել է 17 միլիոն դոլար։

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը 2020թ․ առաջին անգամ ֆինանսավորում է ստացել ռազմարդյունաբերության զարգացման համար։ Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը խորհրդարանում 2020թ․ բյուջեի կատարման քննարկումների ժամանակ։

2020թ․ դելտեմբերին նախարարությանը պետբյուջեից հատկացվել է լրացուցիչ 3,4 մլրդ․ դրամ (շուրջ 6,5մլն․ դոլար) ռազմական արդյունաբերության ոլորտի համար։

«Սա նոր մուտքեր է ապահովել արդյունաբերական ձեռնարկությունների համար, իսկ երկրի մասշտաբով՝ մեծացրել մեր պաշտպանական համակարգի տեխնոլոգիական հագեցվածությունն», - ասել է Չոբանյանը:

Այսպիսով, նախարարության ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ (շուրջ 17 միլիոն դոլար):