Բավ է պառակտվել
27-11-2018 13:58

ՆԱՍԱ-ի InSight մոդուլը վայրէջք է կատարել Մարսի վրա (Լուսանկարներ)

ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը ցուցադրել է Մարսի վրա InSight մոդուլի վայրէջքի ինտերակտիվ տեսանյութը։ Սարքը վայրէջք է կատարել Էլիզի կոչվող հարթավայրում։

 

Մոդուլը Երկիր է ուղարկել Մարսի մակերևույթի առաջին լուսանկարն, այն հայտնվել է ՆԱՍԱ-ի թռիչքների կառավարման կենտրոնի էկրանին։

  

385կգ քաշով սարքի վայրէջքին նախորդել է արգելակումը մարսիական մթնոլորտում,, որը սկսվել է մոլորակի մակերևույթից 125 կմ հեռավորության վրա։
Սարքը երկնային մարմնի գազային թաղանթի միջով անցել է մոտ 6,5 րոպե։ 11,88մ տրամագծով պարաշյուտը բացվել է մոլորակից 12 կիլոմետր հեռավորության վրա․ Մակերևույթին հպվելուց 15 վարկյան առաջ սարքը բաց է թողել հենարանները և վայրէջք է կատարել 8 կիլոմետր/ժամ արագությամբ։

Միջմոլորակային InSight տիեզարական սարքը վայրէջքի մոդուլով դեպի Մարս է ուղարկվել մայիսի 5-ին Atlas V հրթիռ-կրիչի միջոցով Վանդենբերգում (Կալիֆորնիա) գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայից: Հայտարարվել է, որ առաքելության նպատակն է ուսումնասիրել Կարմիր մոլորակի երկրաբանական պատմությունը և փնտրել կյանքի հնարավոր հետքեր: