Բավ է պառակտվել
10-01-2023 09:24

Արեգակի վրա տեղի Է ունեցել բարձրագույն դասի հզոր բռնկում

«Ռոսհիդրոմետի» Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը հայտնել է, որ երկուշաբթի Արեգակի վտեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում:
«Հունվարի 9-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21:50-ին արևային բծերի 3184 խմբում (Արևի վրա) ռենտգենյան ճառագայթների տիրույթում X1.9 բռնկում է գրանցվել 20 րոպե տևողությամբ»,- ասվում է ԿԵԻ-ի հաղորդագրության մեջ։
Ինստիտուտը նաև հայտնում է, որ հունվարի 9-ին գիտնականները Արեգակի վրա գրանցել են ավելի ցածր M դասի մի քանի բռնկում:
Համաձայն ինստիտուտի տվյալների՝ հունվարի 9-ին ամենաբարձր X դասի հզոր արևային բռնկումը 2023 թվականի սկզբից երրորդն է, գիտնականները հունվարի 6-ին գրանցել են այս դասի երկու բռնկում:
Արևը եռացող պլազմայի գունդ է, որի վերին շերտերն անընդհատ «խառնվում են», ինչը, զուգակցվելով նրա նյութի բարձր էլեկտրական հաղորդունակության հետ, ստեղծում է ուժեղ մագնիսական դաշտ։ Այս դաշտի գծերը հաճախ դուրս են գալիս Արեգակի ավելի խիտ շերտերից և կոտրվում, ինչը հանգեցնում է բծերի, բռնկումների և հզոր պսակային արտանետումների առաջացմանը։
Արեգակնային բռնկումների ռենտգենյան ինտենսիվությունը նշվում է լատիներեն A, B, C, M, X տառերով, որտեղ X-ը վերագրվում է ամենահզոր բռնկումներին: