Բավ է պառակտվել
20-08-2019 18:14

Հայաստան կժամանեն Օբաման, Ցուկերբերգը և Գեյթսը․ԶԼՄ-ներ

Հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում կկայանա WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Հայաստան կժամանի շուրջ 2500 մասնակից աշխարհի 70 երկրից։ Մասնակիցների թվում կլինի 59 զեկուցող և տեղեկատվական տեխնոլոգիաների 12 նախարար տարբեր երկրներից։

Հայկական “Ժամանակ” թերթի տվյալներով, համաժողովի պատվավոր հյուրերի շարքում կլինեն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Microsoft-ի նախկին խոշորագույն բաժնետեր Բիլ Գեյթսը:

՛Այս մարդկանց հրավերքների համար անհրաժեշտ ծախսերը իրենց վրա են վերցրել հովանավորները: Ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի՝ միայն Բարաք Օբամային որևէ միջոցառման հրավիրելն արժե 450-800 հազար դոլար”,-նշել է պարբերականը:

Միջոցառմանը մասնակցելու ցանկություն ունեցողների մեծ թվի կապակցությամբ Հայաստանի քաղաքացիների համար մեկ տոմսի գինը կկազմի 400 դոլար, իսկ այլ երկրների քաղաքացիների համար՝ 600 դոլար:

WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը տեղի կունենա Երևանում այս տարվա հոկտեմբերի 6-9-ը: WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և օպերացիաների միջազգային հարթակ է ավելի քան 2 հազար ձեռնարկատերերի, նորարարների, կառավարության ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և ականավոր գիտնականների համար: