Բավ է պառակտվել
26-03-2016 11:58

Մարդկությանն Արեգակի վրա գերբռնկում է սպառնում

Արեգակի վրա կարող է գերբռնկում տեղի ունենալ, ինչի արդյունքում Երկրի վրա կենդանի օրգանիզմների մեծ մասը կկործանվի: Այսպիսի սցենար են կանխատեսել Բելգիայի, Դանիայի, Իտալիայի և Չինաստանի աստղաֆիզիկոսները:  Գիտնականները հետևել են 5648 արեգականման աստղերի ակտիվությանը: Դրանցից 48-ի մոտ գերբռնկում է գրանցվել: Ընդ որում, այդպիսի աստղերից չորսի մագնիսական դաշտը գրեթե ամբողջությամբ նման է Արեգակի մագնիսական դաշտին: Վերջին հանգամանքն էլ աստղաֆիզիկոսներին թույլ է տվել ենթադրել, որ Արեգակի վրա բռնկումներն ու այլ աստղերի վրա գերբռնկումները միևնույն բնույթն ունեն: Բայց ահա հետազոտված աստղերի գերբռնկումների հզորությունն արեգակնային բռնկումներին գերազանցում են տասնյակ հազարավոր անգամ: Գիտնականներն այս հանգամանքը վտանգավոր են համարում Երկրի համար: