Բավ է պառակտվել
04-11-2021 22:50

Երկրի վրա սկսվել է վերջին տարիների ամենահզոր մագնիսական փոթորիկներից մեկը

Նոյեմբերի 4-ին Երկրի վրա սկսվել է վերջին տարիների հզոր մագնիսական փոթորիկներից մեկը, որը կտևի երկու-երեք օր։ Գիտնականներն այն գնահատում են երեք բալ հինգ բալանոց սանդղակով, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում։

«Երկիր է հասել արեգակնային խոշոր արտանետում, այսինքն՝ արեգակնային նյութի զանգվածներ, որոնք դուրս են մղվել Արեգակի մթնոլորտից հզոր պայթյունի (բռնկման) արդյունքում: Ներկայումս, կասկած չկա, որ խոսքը M1.7 մակարդակի բռնկման մասին է (M դասը նշանակում է ուժեղ բռնկումներ, որոնք նախորդում են առավելագույն՝ X դասին), որը տեղի է ունեցել 2 օր առաջ՝ նոյեմբերի 2-ին, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը մոտ 6-ին, - հայտնել են մասնագետները։

Գիտնականները նաև հավելել են, որ Երկիր մոլորակի վրա գրանցվում է այս տարի ամենամեծ բևեռափայլերից մեկը: Գիշերը մոտավորապես ժամը 12-ին բևեռափայլի գոտին ծածկել է գրեթե ողջ Սկանդինավյան թերակղզին։ Ըստ գիտնականների կանխատեսումների, եթե գեոմագնիսական ակտիվությունը չնվազի, ապա բևեռափայլերի գոտին Ռուսաստանի տարածք կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 20-ից 23-ի շրջակայքում։

Հոկտեմբերի 31-ին Երկրի վրա սկսվել ք մագնիսական փոթորիկ։ Դրա պատճառը հինգշաբթի՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած արևային բռնկումն էր: Այնուամենայնիվ, այն թույլ է և դասակարգվել է առաջին մակարդակի: