Բավ է պառակտվել
04-11-2016 12:45

ՆԱՍԱ-ն մտադիր է Լուսնի մոտ միջազգային կայան կառուցել

 ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչներն իրենց ռուս, եվրոպացի, ճապոնացի և կանադացի գործընկերների հետ փակ հանդիպման ժամանակ քննարկել են մինչև 2023թ. Լուսնի ուղեծրին մշտական կայան ստեղծելու հարցը: Խոսքը բազմամոդուլ կայանի մասին է, որն իրականում լինելու է Միջազգային տիեզերակայանի փոքրացված տարբերակը: Նշվում է, որ այն պտտվելու է ոչ թե Երկրի, այլ Լուսնի շուրջ: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այն կառուցելու համար կկիրառվեն առաջադեմ տեխնոլոգիաներ՝ ամբողջությամբ ավտոմատացված համակարգեր, իոնային շարժիչներ: Մասնագետների մտահղացման համաձայն՝ լուսնային կայանն օգտագործվելու է հեռավոր տիեզերական ուղևորությունների (օրինակ՝ դեպի Մարս) իրագործման համար: Հայտնի է, որ 2023թ. ՆԱՍԱ-ն մտադիր է դեպի Լուսնի ուղեծիր ուղարկել կայանի կառուցման համար անհրաժեշտ մոդուլները, որոնք աստիճանաբար կմիացվեն իրար՝ ստեղծելով ապագա լուսնային կայանը: