Բավ է պառակտվել
26-05-2022 22:10

Նշվել են ոլորտները, որտեղ կօգտագործվեն Հայաստանի առաջին արբանյակի պատկերները

ԱԻՆ-ից հայտնել են այն ոլորտները, որտեղ կօգտագործվեն Հայաստանի առաջին արբանյակի պատկերները

Մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
Ինչպես նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական արբանյակն արձակվել է պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Satlantis» ընկերության համագործակցության արդյունքում։

«Արբանյակի արած լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրությունում։