Բավ է պառակտվել
08-08-2019 16:46

Նվազելու են Հայաստանի ու Արցախի ռոումինգ ծառայությունների գինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց, որ բջջային կապի ոլորտում սակագների էական նվազումներ կլինեն և Հայաստանում, և Արցախում։
<<Օգոստոսի 1-ից արդեն ուենք փաստացի իջեցում: Արդեն ունենք պայմանավորվածություն, որ հունվարից սակագների էական նվազումներ են լինելու պարբերական՝ 6-ամսյա կտրվածքով, և արդեն 201թ.-ի հունվարի 1-ից սակագների շոշափելի նվազում կլինի>>, – ասաց նա:
Լրագրողների հարցին՝ ստացվում է, որ տարիներ շարունակ ՀՀ-ի և Արցախի բնակիչներն ավել գումար են վճարել մոնոպոլիստ <<Ղարաբաղ Տելեկոմին>>, Բաղրամյանը պատասխանեց.<<Ղարաբաղ Տելեկոմն ունի իր առանձին պայմանագիրը կնքված Արցախի Կառավարության հետ: Հիմա իրենք էլ պատրաստ են բանակցել: Գներն այնքան բարձր են, որ իրենք էլ են ընդունում՝ գներն արգելակում է հետագա զարգացումը>>: Դիտարկմանը, որ պետությունն ավելի վաղ կարող էր սկսել այս բանակցությունները, սակայն չի արել, ՀԾԿՀ նախագահն ասաց.<<Պետությունը պարբերաբար արել է քայլեր, և այսօր հասել ենք նրան, որ եղել է նվազեցում>>:
Հարցին՝ կարո՞ղ ենք պնդել, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը հովանավորվել է պետության կողմից, Բաղրամյանը պատասխանեց.<<Չենք կարող այդպիսի բան ասել: Մեզ մոտ հեռահաղորդակցման ոլորտում էական զարգացումներ են եղել>>:
Ճշտող հարցին՝ ռոումինգը ընդհանրապես վերանալո՞ւ է, Բաղրամյանը պատասխանեց. <<Հասնելու ենք նրան, որ լինի վերջնական միասնական գին>>։
Այսպիսով, 2020թ-ի հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կդառնան 29 դրամ, իսկ 2021թ-ի հունվար 1-ից կնվազի մինչև 27 դրամի: Մուտքային զանգերը 25 դրամից կդառնան 15, այնուհետև՝ 13 դրամ: Նվազում կլինի նաև ինտերենտի հասանելիության գների մեջ. գործող 45 դրամը կդառնա 22, այնուհետև՝ 15 դրամ, հաղորդագրության արժեքը 40 դրամից կդառնա 15, այնուհետև՝ 10 դրամ: