Բավ է պառակտվել
08-06-2021 10:47

«Ամազոն»-ի հիմնադիրը հուլիսի 20-ին կթռչի տիեզերք՝ իրականացնելով իր մանկական երազանքը

Amazon-ի հիմնադիր և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը հուկիսի 20-ին կմասնակցի իր ընկերության ստեղծած New Shepard տիեզերանավի առաջին կառավարելի սուբուղեծրային թռիչքին։

Տիեզերական պարկուճի մնացած տեղերի համար տոմսերը շուտով կհանվեն վաճառքի։

Իր Blue Origin ընկերության կողմից կառուցված New Shepard-ն անձամբ փորձարկելու մտադրության մասին Բեզոսը հայտնել է Instagram- ում երկուշաբթի առավոտյան:

«Հինգ տարեկանից ես երազում էի տիեզերք թռչել, - գրել է 57-ամյա միլիարդատերը, - հուլիսի 20-ին ես եղբորս հետ մեկնելու եմ այդ ճամփորդությանը»:

Թռիչքից 15 օր առաջ Բեզոսը պետք է լքի Amazon-ի ղեկավարի պաշտոնը և դառնա ընկերության տնօրենների խորհրդի նախագահ: Amazon-ի գլխավոր տնօրեն կնշանակվի ընկերության թվային ստաորաբաժանման ներկայիս ղեկավար Էնդի Ջեսին։

Բեզոսը հետ թռիչքին կմասնակցի նրա եղբայրը՝ Մարկը։

«Ես ուզում եմ թռչել, որովհետև դա ցանկանում էի ամբողջ կյանքում: Դա արկած է: Սա ինձ համար շատ կարևոր է», - ասում է Բեզոսը Instagram- ում տեղադրված տեսահոլովակում: