Բավ է պառակտվել
16-04-2014 14:49

OVA studio-ն Hive-Inn բեռնամփոփներից հյուրանոցի նախագիծ է ներկայացրել

OVA studio կենտրոնի մսնագետները որոշել են օգտագործել բեռնամփոները ոչ իրենց բուն նպատակով և հյուրանոց կառուցել նրանցից: Նախագիծը ընդունվել է և ապագայի հյուրանոցը շուտով կհայտնվի Հոնգկոնգում:

Հոնգկոնգի ճարտարապետները ներկայացրել են նոր Hive-Inn հյուրանոցի նախագիծը, որը կառուցված է լինելու "հավաքիր ինքդ" սկզբունքով: Նոր հյուրանոցի բնակելի տարածքների դերակատարությունը ստանձնելու են բեռնամփոփները, որոնք քաոսային հերթականությամբ կտեղադրվեն երկաթբետոնե կառուցվածքի ներսում: OVA studio-ի մասնագետների խորամանկությունը չափ ու սահման չի ճանաչում. մոդուլները տեղադրված կլինեն ցանկացած հերթականությամբ, իսկ նրանց թիվը կարող է տատանվել ապագա տուրիստական շրջանի ծրագրերին համապատասխան:



"Համարները", ինչպես և ստանդարտ հյուրանոցների սյութերը համալրված կլինեն բոլոր հարմարություններով՝ անկողին, ցնցուղ և զուգարան: Սեփական մոտեցման նորարարությունը ցուցադրելու համար ճարտարապետները այն ներկայացրել են հումորային նախագծի տեսքով, որում յուրաքանչյուր սենյակ կահավորված է որևէ հայտնի բրենդի ոճին համապատասխան.մեքնաներից սկսած նորաձևությամբ ավարտված: Ամենից վառ է ստացվել դիզայներների մոտ Ferrari սենյակը:

Այդ տեսլականը այնքան է տպավորել դեվելոփերներին, որ նրանք որոշել նոր հյուրանոցը կառուցել Հոնկոնգում: