Բավ է պառակտվել
16-11-2018 14:37

Այսուհետ “Հայաստան” հինադրամը կկենտրոնանա ինովացիոն ծրագրերի վրա

“Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը խոսել է կառույցի ընդլայնման ծրագրերի մասին՝ տեխնոլոգիական նախագծերի շեշտադրմամբ:

Արշակյանն ողիղ եթերում հայտնել է, որ հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն շինարարության վրա:

“Անշուշտ, ենթակառուցվածքների զարգացումը շատ կարևոր է։ Սակայն ես ուզում եմ, որ ֆոնդն իրականացնի նաև բովանդակալից ծրագրեր։ Մենք պետք է Հայաստանը վերածենք ինտելեկտուալ արտադրանք արտադրող երկրի։ Հիմնադրամի միջոցով հարկավոր է խթանել նոր բարձր ինովացիոն տոխնոլոգիաները, մենք պետք է աջակցենք երկրում մշակույթի և արվեստի զարգացմանը։ Բացի այդ, մենք պետք է Հայաստանը կանաչ էներգիայի երկիր դարձնենք”,- ասել է հիմնադրամի ղեկավարը։

Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է հայտնվել ցանցային պետության յուրօրինակ աշխարհում։ “Կա սփյուռքը, հարկավոր է միայն ամրապնդել կապերը։ Մի օր մենք պետք է հասնենք այն բանին, որ Հայաստանն աշխարհում ընկալվի որպես որակի բրենդ։ Ես ուզում եմ դա իրականություն դարձնել հիմնադրամի միջոցով”, - ասել է Արշամյանը:

Նրա խոսքերով, կարևոր չէ հանգանակության գումարը, կարևորը համահայկական հանգանակությունների մասնակիցները թիվն է։ “Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ հարկավոր է բարձրացնել հայրենիքի նկատմամբ իրենց սեփականության զգացումը, և այն պետք է լինի շատ իրական և գործնական”,-ասել է հիմնադրամի ղեկավարը։

“Հայաստան” համահայկական հիմնադրամը ստեղծվել է նախագահի հրամանագրով 1992 թ., որպես միակ կազմակերպություն, որը կոչված է միավորել ամբողջ աշխարհի հայերին, նրանց համախոհներին, ովքեր պատրաստ են իրենց ջանքերը գործադրել երիտասարդ Հայաստանի հանրապետության և Արցախի կայուն զարգացման համար:

Հիմնադրամի միջոցները ձևավորվում են ամենամյա բարեգործական հեռուստամարաթոնների, տարբեր երկրներում անցկացվող հեռախոսային և ռադիո-մարաթոնների, հեծանվային մարաթոնների, ինչպես նաև բարեգործական ճաշկերույթների, համերգների և ցուցահանդեսների ընթացքում հավաքված միջոցներով: Միջոցները հավաքվում են նաև փոստային և SMS փոխանցումների, ինչպես նաև ֆոնդի օգտին արված կտակների և նպատակային ներդրումների հաշվին: