Բավ է պառակտվել
04-06-2016 15:56

Հունիսի 6-ից վաճառքի կհանվեն առաջին հայկական սմարթֆոնները՝ «ArmPhone»-ը

Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը, որը սկսել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը, հունիսի 6-ից վաճառքի կհանի ArmPhone սմարթֆոնի առաջին մոդելները: Ինչպես հայտնեցին ընկերությունից, սպառողին կններկայացնեն 5 տարբեր մոդելներ, որոնք, համապատասխանելով ներկայիս միտումներին, կտարբերվեն իրենց առանձնահատկություններով։

Մասնավորապես, հասանելի կլինեն armphone 0502, armphone 0505, armphone 0508, armphone 0509 և armphone 0520 մոդելները:
««Ժամանակն է հայկականի...». առաջնորդվելով այս կարգախոսով՝ այսօր մենք հայ սպառողին ենք ներկայացնում առաջին հայկական հեռախոսները, որոնք ոչ միայն իրենց արտաքինով և մատչելիությամբ, այլև բարձր կատարողականությամբ կբավարարեն անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները։ Կատարյալ դիզայն, կենդանի գույներ, հարմարավետության և պարզունակության հիանալի համադրություն։ Այնպես որ, կարող եք համոզված լինել, որ կգտնեք Ձեզ համապատասխան հայկական հեռախոս»,- նշում են ընկերությունից:
Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։
«Ինժեներական հարուստ պամություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների ստեղծած հեռախոսները ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդների մոդելներին։ Ավելին, սպառողին հաճելիորեն կզարմացնեն հայ անվանի կոմպոզիտորների գործերը՝ ժամանակակից ռինգթոնների տեսքով»,- հայտնեցին ընկերությունից: