Բավ է պառակտվել
25-11-2022 11:00

Գեմինիդների և Ուրսիդների աստղաթափերի պիկը սպասվում է դեկտեմբերին

Աստղագետները կանխատեսում են, որ Գեմինիդների ասուպային հոսքն իր ակտիվության գագաթնակետին կհասնի դեկտեմբերի 13-14-ի, իսկ Ուրսիդներինը՝ դեկտեմբերի 21-22-ի գիշերը։

Գեմինիդներն ամենահզոր ասուպային հասքն են, որը տեղի է ունենում ամեն տարի: Այս տարի այն սպասվում է դեկտեմբերի 4-ից 17-ը, իսկ աստղային ակտիվության գագաթնակետը կանխատեսվում է դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը։ Աստղագետները հայտնել են, որ Գեմինիդների ասուպային հոսքի կենտրոնը (ռադիանտ) Կաստոր աստղի մոտ է Երկվորյակների համաստեղությունում։ Պլանետարիումից հայտնել է, որ, ցավոք, այս տարի Գեմինիդները դիտարկելու պայմանները անբարենպաստ են՝ կապված լուսնի վերջին քառորդին մոտ լինելու հետ։

Ուրսիդների ասուպային հոսքը կարելի է դիտել միայն Հյուսիսային կիսագնդում, քանի որ ռադիանտը գտնվում է Փոքր Արջ համաստեղությունում՝ Հյուսիսային բևեռի մոտ: Դիտարկման համար պայմանները բարենպաստ կլինեն։ Աստղաթափը սպասվում է դեկտեմբերի 17-ից 27-ը, իսկ առավելագույնին կհասնի տարվա ամենաերկար գիշերը՝ դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը: Ուրսիդների ասուպներն արագությամբ մոտ են Գերմինիդներին, սակայն զիջում են պայծառությամբ և հաճախականությամբ, հայտնում է tass.ru-ն։