Բավ է պառակտվել
07-02-2020 19:50

Ծիր կաթինից ոչ հեռու հայտնաբերվել է հազվագյուտ օբյեկտ

Աստղագետները հայտնաբերել են շատ հազվագյուտ կրկնակի միջուկ մոտակա Cocoon գալակտիկայում (NGC 4490): Այս մասին հաղորդել է Science Alert պարբերականը։

Գիտնականները պարզել են, որ Երկրից 35 միլիոն լուսային տարի հեռավորության վրա գտնվող գալակտիկան իրականում իրենից ներկայացնում է իրար բախված երկու գալակտիկա, որոնք գտնվում են միաձուլման ուշ փուլում: Մեկ միջուկը տեսանելի է օպտիկական աստղադիտակի միջոցով, մյուսը թաքնված է փոշու տակ և տեսանելի է սպեկտրի ինֆրակարմիր և ռադիոհաճախականության տիրույթներում: Հետազոտողները նախկինում էլ են դիտարկել այդ օբյեկտները, բայց մինչ այժմ ոչ ոք չի համեմատել տվյալները և չգիտեր, որ NGC 4490- ում կա երկու միջուկ:

Կրկնակի միջուկները հատուկ չեն փոքր կարմիր շեղումով, այսինքն՝ Ծիր կաթինի մոտակայքում գտնվող պարուրաձև գալակտիկաներին։ Հայտնի է, որ նման կառուցվածք գոյություն ունի մեկ այլ գալակտիկայում, որը կոչվում է Markarian 315: Այն պատկանում է սեյֆերտյան գալակտիկաներին, այսինքն՝ ակտիվ է և առաջացնում է գազի հզոր արտանետումներ: Այն նույնպես ունի միմյանցից վեց հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող երկու միջուկ, որոնցից յուրաքանչյուրում կան գերզանգվածային սև անցքեր:

Կրկնակի միջուկը կարող է նպաստել սև անցքեր սնուցող գազի արդյունավետ ներթափանցմանը գալակտիկայի կենտրոն։