Բավ է պառակտվել
30-10-2018 11:44

Ինչու է Audi A5 Sportback- ը իդեալական ավտոմեքենա միլենիալների համար (լուսանկարներ)

 Սպորտային դիզայն, նորարարական օգնականներ, չորսանվային փոխհաղորդակ, հարմարավետ սրահ և այլ արժեքավոր հատկություններ, որոնք կգնահատի 30 տարեկանների սերունդը:

Նորաձև դիզայն
Audi-ի հինգ դռնանի A5 Sportback կուպեն հազվագյուտ ավտոմեքենա է, որը կարող է հպարտանալ իր սպորտային բնույթով և լակոնիկ, ոչ զարդապաճույճ դիզայնով։ Այնպես որ, եթե ցանկանում եք ինստագրամում առանձին էջ բացել ձեր A5 Sportback-ի համար՝ մենք չենք մեղադրի ձեզ։ Նորույթն առանձնանում է հավասարակշռված համամասնություններով. մեծացված անվային բազա, կարճ կախոցքները, շարժիչի ծածկոցի արտահայտչական ձև և լուսարձակների մանրակրկիտ ուրվագիծ: Գումարած՝ ճիշտ շեշտադրումներ. ալիքաձև տարողունակ թափք, “մկանոտ” ռելիեֆային ելուստներ անվակամարների վերևում, որոնք ընդգծում են մոդելի պատկանելությունը “quattro” ընտանիքին:

 

Տարողունակ բեռնախցիկ
Audi A5 Sportback-ը զարմացնում, է ոչ միայն իր դիզայնով։ Ինչ արժե միայն 480 լիտր ծավալով տարողունակ բեռնախցիկը (հետևի նստատեղերը ծալելիս հասնում է 1300 լիտրի)։ Հանգստյան օրերին Նիկոլա-Լենիվեց մեկնելիս այստեղ միանշանակ կտեղավորվեն ձեր իրերը, մթերքը, վրանները և քնապարկերը։ Լրացուցիչ հարմարավետության համար կարելի է ավելացնել բեռնախցիկը բացել-փակելու սենսորային ֆունկցիան։

 

Հարմարավետ սրահ
Նախ` նոր Audi A5 Sportback- ի սրահը դարձել է ավելի ընդարձակ․ ավելացել է երկարությունը 17 մմ-ով, լայնությունը՝ 11 մմ-ով՝ վարորդի և դիմացի ուղևորի ուսերի բարձրության վրա, իսկ հետևի նստատեղի ուղևորների ոտքերի համար տարածությունը ավելացել է 24 մմ-ով՝ ծնկների բարձրության վրա: Եվ երկրորդը, որպես ընտրանք՝ հնարավոր է պատվիրել ուրվագծային լուսավորություն՝ գունային 30 տարբերակով, որը կարող է հարմարեցվել ըստ հայեցողության: Գերազանց ձայնային մեկուսացումը և պնևմատիկ մերսման և կողային բարձիկների կարգավորման հնարավորությամբ S սպորտային նստատեղերը Audi A5 Sportback- ը դարձնում են մի ավտոմեքենա, որտեղ դուք ցանկանում եք լինել 24/7:

Նորարարությունն ամենուր
Վերջին նորամուծությունների սիրահարները նույնպես իրենց առավել քան հարմարավետ կզգան Audi A5 Sportback-ում․ այստեղ, ուր նայես՝ տեխնիկական հրաշք է։ Ամբողջապես թարմացվել է տեղեկատվության կառավարման և ցուցադրման հայեցակարգը, ներառյալ՝ ցանկացած ձայնային հրահանգների ճանաչումը։ Պարզ ասած՝ վարորդը կարող է ղեկավարել ամտոմեքենայի բոլոր ֆունկցիաներն առանց լրացուցիչ ճիգ գործադրելու և բնազդաբար հասկանալի մակարդակով։ Որպես այլընտրանք անալոգային վահանակին Audi-ն առաջարկում է վիրտուալ վահանակ՝ Audi virtual cockpit։ Վարորդի համար լրացուցիչ հարմարություն ապահովող տեղեկատվության ցուցադրման տարբեր տարբերակներ կան։ Օրինակ՝ մեծ 2.3-դյույմանոց բարձրորակ TFT էկրանը վերարտադրում է մանրամասն գրաֆիկա, իսկ պրոյեկցիոն էկրանը բոլոր կարևոր տեղեկությունները ցուցադրում է դիմապակու վրա՝ դրանք ներկայացնելով հեշտ ընթեռնելի նիշերի և թվերի տեսքով։

Տարատեսակ ժամանց
Դուք չեք ձանձրանա Audi A5 Sportback- ում: Ավտոմեքենան համալրվել է MMI touch սենսորային վահանակ ունեցող Audi MMI Navigation plus տեղեկատվական-ժամանցային համակարգի հնարավոր ամենաբարձր տարբերակով: Դրա առանձնահատկություններից է`10 Գբ ներկառուցված ֆլեշ հիշողություն, DVD և 8.3 դյույմ էկրան, 1024 x 480 պիքսել թույլտվությամբ: Խցանումներում կանգնելու փոխարեն նախընտրու՞մ եք Քենդրիկ Լամարի ելույթը: Խնդրեմ, Bang & Olufsen Sound System ձայնային համակարգի ձայնը վերարտադրվում է 19 բարձրախոսերից` ստեղծելով ծավալային “եռաչափ” ձայն և համերգասրահում գտնվելու տպավորությունը:

Միշտ կապի մեջ
“Իսկ սմարթֆո՞նը”․Audi Smartphone ինտերֆեյսը թույլ է տալիս միացնել Apple և Android սմարթֆոնները MMI համակարգին, ձեր հեռախոսի ամբողջ պարունակությունը, ներառյալ երաժշտությունը, տեքստային հաղորդագրությունների ձայնային փոխանցումը, նավիգացիան և շատ այլ բաներ կլինեն արագ մատչելի: Բարձր որակի ազդանշանի ընդունման և անլար ինդուկտիվ լիցքավորման համար պետք է շնորհակալություն հայտնել Audi phone box համակարգին:

Դյուրին կառավարում
Audi-ն յոթմղոնանոց քայլերով գնում է դեպի ավտոմատ կառավարում, և Y սերնդի ներկայացուցիչներն, անշուշտ, կգնահատեն դա: Audi A5 Sportback-ն ունի օժանդակ համակարգերի հսկայական ընտրություն, որոնք կարող են ընտրվել ինչպես առանձին, այնպես էլ փաթեթի ներսում (“Ավտոկանգառ”, “Քաղաք”, “Ճանապարհորդություն”): Ադապտացվող cruise control-ը Stop & Go-ի գործառույթով և խցանումների ժամանակ երթևեկության օգնականի միջոցով թույլ կտան մեքենան վարել մինչև 65 կմ / ժ արագությամբ: Համակարգը կարող է ինքնուրույն դանդաղեցնել և արագացնել մեքենան, ինչպես նաև ժամանակավորապես իր վրա վերցնել ղեկային կառավարումը բարձրորակ ծածկույթով ճանապարհներին: Սրան գումարած ավտոմատ կայանում, նախազգուշական համակարգ՝ մեքենայից դուրս գալուց, բախումներից խուսփելու օգնական և այլ հնարավորություններ, որոնք երթևեկությունն ավելի դյուրին և անվտանգ են դարձնում:

Արագություն և տնտեսում
A5 Sportback-ի համար միաժամանակ հասանելի է շարժիչի երեք տարբերակ` երկու բենզինի օգտագործմամբ TFSI և մեկ դիզելային TDI, 190-ից 249 ձիաուժ հզորությամբ, և յուրաքանչյուր տարբերակի համար առաջարկվում է երկու կցորդումով յոթ արագությամբ S tronic փոխանցման տուփ: Հաշվի է առնված նաև տնտեսման գործոնը․ նախորդ մոդելի հետ համեմատած, Audi- ն կարողացել է 22%-ով կրճատել վառելիքի սպառումը՝ 17%-ով մեծացնելով ուժային ագրեգատների հզորությունը: