Բավ է պառակտվել
17-11-2016 08:07

Պլուտոնի սառցե «սրտի» տակ կարող է օվկիանոս թաքնված լինել

Պլուտոնի սառցե «սրտի» տակ կարող է թաքնված լինել կիսասառած ջրով օվկիանոս։ Նման հիպոթեզ են առաջ քաշել գիտնականները, ուսումնասիրելով ՆԱՍԱ-ի New Horizons միջմոլորակային կայանի արած լուսանկարները։ Նրանք ենթադրում են, որ Պլուտոնի պտույտի առանցքը հարյուր միլիոն տարի առաջ տեղաշարժվել է Խարոնի՝ Պլուտոնի հինգ արբանյակներից մեկի ազդեցության տակ, ու դրա առավել հավանական պատճառը Պլուտոնի մակերեսին օվկիանոսի առկայությունն է։