Բավ է պառակտվել
04-04-2022 22:42

Ստեղծվել է նոր հաղորդագրություն այլմոլորակայինների հետ շփման համար

Գիտնականները ռաստերային «այբուբենի» հիման վրա հաղորդագրություն են կազմել այլմոլորակայինների հետ շփման համար։

Գիտնականների միջազգային թիմը նոր հաղորդագրություն է պատրաստել, որը կոչված է կապ հաստատել տիեզերական քաղաքակրթությունների հետ և հաղորդել մարդկության ճշգրիտ դիրքը Ծիր Կաթինում: Այս մասին հայտնում է Scientific American-ը։

Հետազոտողները առաջարկում են ուղարկել իրենց հաղորդագրությունը կամ Հյուսիսային Կալիֆորնիայի Ալենի աստղադիտակից կամ Չինաստանում գտնվող 500 մ բացվածքով գնդաձև ռադիոաստղադիտակից (FAST): Սակայն դրա համար անհրաժեշտ է աստղադիտակներից որևէ մեկը զինել հաղորդագրություն փոխանցելու համար նախատեսված սարքավորումներով։

Եթե ​​գիտնականները հնարավորություն ստանան փոխանցել իրենց ուղերձը, ապա հաշվարկվել է, որ դա անելու լավագույն ժամանակը մարտին կամ հոկտեմբերին է, երբ Երկիրը գտնվում է 90 աստիճանի անկյան տակ Արեգակի և Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող դրա թիրախի միջև: Սա կմեծացնի հավանականությունը, որ հաղորդագրությունը չի կորչի Արեգակի ֆոնային աղմուկում:

Հաղորդագրությունը կազմելու համար օգտագործվուել է հատուկ ռաստերային «այբուբեն», որը ստեղծվել էր ֆիզիկոսներ Իվան Դուտիլի և Ստեֆան Դյումայի կողմից՝ որպես փոխանցման սխալների նկատմամբ կայուն նախաայլմոլորակային լեզու: Այն նախատեսված է հաշվարկման տասնորդական համակարգը և մաթեմատիկայի հիմունքները ներկայացնելու համար: Ջրածնի ատոմի սպին-ֆլիպ անցման միջոցով (էլեկտրոնի անցում ատոմի հիմնական վիճակի երկու գերբարակ էներգիայի մակարդակների միջև) հետազոտողները կարողացել են բացահայտել ԴՆԹ-ի կառուցվածքը, պարբերական համակարգի ընդհանուր տարրերը, Երկրի դիրքը և այլ տեղեկություններ։