Բավ է պառակտվել
24-05-2021 14:03

Լուսնի լրիվ խավարում․ տեսանելի կլինի՞ այն Հայաստանում, և էլ ինչ երկնային երևույթներ են մեզ սպասում

Մայիսի 26-ին հնարավոր կլինի տեսնել լուսնի լրիվ խավարումն անզեն աչքով և ցերկային լուսավորության պայմաններում։ Այս մասին մայիսի 24-ին պատմել է Կյոնխի համալսարանի (Կորեայի Հանրապետություն) պրոֆեսոր Եվգենի Զուբկոն։ Ըստ նրա՝ Հեռավոր Արևելքում անձրևոտ եղանակը կարող է խանգարել հետևելու տիեզերական երևույթին։

«Խավարումը ֆորմալ առումով կլինի լրիվ։ Այսինքն, ինչ որ մի պահ Լուսնի ամբողջ մակերեսը կընկղմվի Երկրի ստվերի մեջ։ Սակայն լրիվ խավարման փուլի տևողությունը կարճ է՝ ընդամենը 20 րոպե»։

Զուբկոն նշել է, որ այս երևույթը դիտարկելու փորձ չունեցող մարդկանց համար դժվար կլինի նկատել Լուսնի չափի թվացյալ «մեծանալը»։ Խավարումը կսկսվի 19։50-ին (12։50 Մոսկվայի ժամանակով), ամբողջական խավարումը սպասվում է ժամը 21։20-ին։

Գիտնականը հավելել է, որ Լուսնի խավարում լինում է տարեկան 2-3 անգամ։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երկրի շուրջ պտտվելիս մոլորակը հայտնվում է դրա ստվերում։

Ռուսաստանի մեծ մասում լուսնի խավարումը տեղի կունենա ցերակային ժամին, իսկ երեկոյան տեսանելի կլինի միայն Հեռավոր Արևելքում։ Լրիվ, մասնակի, ինչպես նաև կիսաստվեր փուլերը կարող են տեսնել Հյուսասյին Ամերիկայի արևմտյան ափամերձ շրջանների, Ինդոնեզիայի, Ավստրալիայի և Ասիայի արևելյան ափամերձ շրջանների բնակիչները։

Մայիսի 26-ին տեղի կունենա նաև այսպես կոչված «գերլուսին» երևույթը, որի ժամանակ Լուսնինը կլինի Երկրից ամենամոտ հեռավորության վրա, և հնարավորություն կլինի երկնքում տեսնել սովորականից մեծ չափերի Լուսնի սկավառակը։ Իր առավելագույնին այն կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 14։14-ին։