Բավ է պառակտվել
09-03-2020 13:00

2020թ մարտի 9-ի լիալուսինը․ ի՞նչ պետք է անել և չանել այսօր

Լիալուսինը հատուկ ժամանակ է, երբ փոխվում է տիեզերքի էներգիան: Այս ժամանակ կարելի է և՛ հաջողության հասնել, և՛ հեռվանալ դրանից:

Ներկայացնում ենք, թե ինչ կարելի է և ինչ չի կարելի անել մարտի 9-ին՝ այս օրը դրական ալիքի վրա անցկացնելու համար:

Երկուշաբթի օրը մարտյան լիալուսինը կլինի Կույսի համաստեղությունում: Այս համաստեղության ազդեցությունը ուժեղ կլինի, ուստի օրը հեշտ չի լինելու:
Ուրեմն, ինչպե՞ս օգտագործել լիալուսնի էներգիան՝ բարեհաջողությունը գրավելու համար։

Ինչ կարելի՞ է անել լիալուսնի օրը

Կույսի համաստեղությունում անցնող լիալուսնի օրն աստղագուշակները խորհուրդ են տալիս զբաղվել ընթացիկ գործերով: Առօրյա աշխատանքը կարող է հոգնեցուցիչ լինել, այնպես որ ձեզ ընդմիջումներ են հարկավոր՝ շեղվելու և գերհոգնածությունից խուսափելու համար:

Մարտի 9-ին հաջողությունը երես չի թեքի նրանցից, ովքեր կարողանում են փոխզիջումներ գտնել: Շրջակա միջավայրի հետ ընդհանուր լեզու գտնելու, ինչպես նաև հակասական հարցերի շուրջ համաձայնության գալու կարողությունը կպաշտպանի ոչ միայն կոնֆլիկտներից, այլև գրգռությունից:

Երկուշաբթի կարելի է համարձակ զբաղվել պլանավորմամբ, գտնել և վերացնել թերհաշվարկները, որպեսզի հետագայում հնարավոր լինի իրականացնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է։ Նման աշխատանքը կօգնի նախապատրաստել ապագա հաջողությունների և հաղթանակների հիմքը:

Լիալուսինը Կույսում հիանալի ժամանակ է ցանկությունների քարտեզ ստեղծելու համար: Այս օրը ցանկացած երազանք իրականություն կդառնա, եթե հավատաք և ծրագրավորեք ինքներդ ձեզ հաջողության հասնելու համար: Դրական կողմնորոշումը կօգնի հաղթահարել դժվարությունները բարեկեցիկ կյանքի ճանապարհին:

Լիալուսնի օրը պետք է հիշել գիշերային բոլոր երազները՝ հետագայում ստացված նշանները մեկնաբանելու համար։ Մարգարեական երազանքները լիալուսնի ընթացքում հազվադեպ չեն, և հենց այս օրերին երազում կարելի է ստանալ հուզող հարցերի պատասխաններն ու նախազգուշացումներ:

Ժամանակը իդեալական կլինի ներքին ներդաշնակության հասնելու համար պրակտիկաներ կիրառելու համար: Լիալուսնի ազդեցության ներքո այդպիսի գործողությունները կենսական նշանակություն կունենան նրանց համար, ովքեր դժվար են կառավարում իրենց զգացմունքներն, ինչպես նաև բոլորի համար՝ որպեսզի չեզոքացվեն տրամադրության փոփոխությունների հետ կապված անախորժությունները։

Ի՞նչ է արգելվում անել մարտի 9-ին

Մարտի 9-ին լիալուսինն արկածախնդրության և ռիսկային ձեռնարկումների ժամանակը չէ: Մանրախնդիր Կույսի ազդեցությունը քաոս չի ընդունում, ուստի օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով՝ չենթարկվելով սադրանքների և հիմնվելով գիտակցության փաստարկների վրա:

Լիալուսնի օրը խնայողությունները ծախսելը հղի է ֆինանսական խնդիրներով: Ինքնաբուխ գնումները, ներդրումները, պարտքով գումար տալը կամ վարկավորումը բացասաբար կանդրադառնան ֆինասական հաջողության վրա։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս այս օրը գնել միայն ամենաանհրաժեշտը՝ հրաժարվելով մանրուքների վրա փող ծախսելուց:

Լիալուսնի օրը հարաբերություններ պարզելը վատ գաղափար է:, քանի որ վեճերը և բախումները կարող են վերածվել լուրջ վեճի, իսկ հաշտեցումը կարող է երկար և հոգնեցուցիչ լինի։ Բացի այդ, զգացմունքային պոռթկումերը կարող են վնաս հասցնել հեղինակությանը և բացասաբար անդրադառնալ հաջողության վրա։

Լիալուսինը հարաբերություններ ստեղծելու լավագույն ժամանակը չէ: Այս օրը հաճախ գերակշռում է գրգռվածությունն, այնպես որ ռոմանտիկ ժամադրությունները կարող են վերափոխվել հիասթափության:

Լուսնի փուլերն. այսօր 15-րդ լուսնային օրն է: Սա նշանակում է, որ եկել է լիալուսնի ժամանակը: Այն կանցնի Կույսի նշանի տակ, որը “կհանգստացնի” ակտիվ լուսնային էներգիան և գոնե մասամբ կմեղմացնի քաոսը:

Մարտ 9-ի մագնիսական փոթորիկները . Երկրի մագնիտոսֆերան ենթակա չի լինի արևի ազդեցությանն, այնպես որ փոթորիկներ չեն սպասվում:

Ի՞նչն այսօր հաջողություն կբերի

ընթացիկ գործերը;
փոխզիջումներ գտնելու ունակություն;
հանգիստն ու ռելակսացիան;
սիրված գործերը;
շրջահայացությունն ամեն ինչում:

Ի՞նչն այսօր կվանի հաջողությունը

ռիսկերը և արկածախնդրությունը;
գնումները;
կարևոր որոշումներ կայացնելը;
փաստաթղթային աշխատանքը:

Տնային գործերն՝ ըստ լուսնային օրացույցի

Այս օրերին միանշանակ չի կարելի անել միայն այն, ինչը նյարդայնացնում է: Եթե տան մաքրությամբ զբաղվելն ու կենցաղային գործերը կարող են հունից հանել, ապա ցանկալի է հետաձգել դրանք գոնե մինչ վաղը։: Մասնագետները նշում են, որ նման օրերին պետք է հնարավորինս շատ հանգստանալ: Դա ամենալավն է, ինչով պետք է զբաղվել տանը լիալուսնի ժամանակ։

Ի՞նչ հագնել այսօր

Այս օրն արժե նախապատվությունը տալ ինչ-որ անշուք և ընդհանուր իրավիճակի հետ միախառնվող հագուստին։ Աստղագուշակները խորհուրդ չեն տալիս ամբոխից առանձնանալ: Կապույտ պաստելի հետ խառնված մոխրագույն երանգներն իդեալական են այսօրվա համար: Պետք չէ կրել թթվային գույներ և քմաճաշակ ոճի հագուստ, ինչը կարող է ավելորդ ուշադրություն գրավել և խնդիրներ բերել:

Թալիսման-քարերից նախապատվությունը պետք է տալ լուսնային քարի, մարգարտի, ադամանդի, սպիտակ կվարցի տիպի հմայակներին։ Կերպարը կարող են լրացնել արծաթյա զարդերը։ Այս մետաղը կօգնի թունոտ մարդկանց չար աչքից և բացասական ալիքներից։ Կարելի նաև կիրառել թշնամիներից փրկող պաշտպանիչ տեղխնիկաները։

Ֆինանսներն ու աշխատանքը 15-րդ լուսնային օրը

Այս օրը աշխատանքի ընթացքում խորհուրդ է տրվում նոր գործեր չսկսել, այլ կենտրոնանալ ընթացիկ և շատ պարզ աշխատանքի վրա։ Աստղագուշակները նաև պնդում են, որ պետք չէ գնումներ կատարել, ինչպես նաև վարել բանակցություններ, ներկայացնել պահանջներ և վերջնագրեր։

Հաջողության վրա կարող են բացասաբար ազդել նաև նախկին բացթողումները և թերացումները, չլուծված խնդիրները։ Ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների համար շատ դժվար կլինի վարել գործերը: Աստղագուշակները խորհուրդ են տալիս զգույշ լինել ֆինանսական փաստաթղթերի, պայմանագրերի, թվերի հետ աշխատելիս և հաշվետվություններ կազմելիս։

Սերը և փոխհարաբերությունները մարտի 9-ին

Այսօր սիրո մեջ հաջողակ կլինեն միայն նրանք, ովքեր կարողանում են փոխզիջումներ գտնել։ Մնացածներին խորհուրդ է տրվում վեճերի չբռնվել և չհակասել ավելի վաղ տրված խոստումներին: Խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել զուգընկերոջ զգացմունքների նկատմամբ։ Մի մոռացեք, որ չնչին վեճը կարող եմ վերածվել համաշխարհային մասշտաբի կոնֆլիկտի և հանգեցնել փոխադարձ վիրավորանքների:

Վեճերից հետո դժվար կլինի վերականգնել ոչ միայն սերն, այլև ընկերությունը, բարեկամությունը: Աշխատանքի ընթացքում և ընկերների հետ հարաբերություններում ցանկալի է լինել հնարավորինս զգույշ։ Եթե զգում եք, որ վեճ է սկսվելու, ավելի լավ է, քանի դեռ ուշ չէ՝ “պաս” ասել։ Մի վիճեք միմյանց հետ այդպիսի դժվար և անկանխատեսելի օրերին։ Շրջապատեք ձեզ դրական մարդկանցով:

Տրամադրությունը և առողջությունն ըստ լուսնային օրացույցի

Նման օրերին ավելի լավ է հանգստանալ, բայց քանի որ այսօր երկուշաբթի է, ստիպված կլինեք հանդիպել որոշ դժվարությունների և խնդիրների: Տրամադրությունն անընդհատ փոխվելու է: Որպեսզի այն անդառնալիորեն մինչև զրո չհասնի՝, փորձեք շատ չհոգնել և զբաղվել պարզագույն աշխատանքով։

Աշխատանքի վայրում և անձնական կյանքում իրավիճակը կարող է դադար տալ Կույսի համաստեղությունում լիալուսնի պատճառով։ Լրացուցիչ խնդիրների կհանգեցնի ուժերի փոքր պաշարը, ինչը, ցավոք, հնարավոր չի լինի վերականգնել ինչպես հարկն է: Խորհուրդ է տրվում այս երկուշաբթի ավելի շատ հանգստանալ և ավելի քիչ ծանրաբեռնել օրգանիզմն աշխատանքով և սթրեսով: