Բավ է պառակտվել
03-05-2019 22:00

Երկրի օվկիանոսների կեսը մեր մոլորակ է «եկել» տիեզերքից

Ջուրը զբաղեցնում է մեր մոլորակի մակերևույթի գրեթե երեք քառորդը, սակայն գիտնականները մինչ այժմ չգիտեն, որտեղից է այն հայտնվել, և ինչու է այդքան շատ:
Վարկածներից մեկի համաձայն, երբ Երկիրը նոր էր ձևավորվում և շատ երիտասարդ մոլորակ էր, ջուրն աստճանաբար արտազատվում էր դրանով հագեցած հանքաքարերից: Ըստ մեկ այլ վարկածի, ջրի մի որոշակի քանակ կարող էր մեր մոլորակ հասնել գիսաստղերի և աստերոիդների միջոցով:
Արիզոնայի համալսարանի քիմիկոսները կարծես գտել են երկրորդ վարկածի ապացուցները: Նրանք մեծ քանակությամբ ջուր են հայտնաբերել Իտոկավա քարե աստերոիդից վերցրած հանքանյութի նմուշներում, որը մինչ վերջերս համարվում էր բացարձակապես «չոր»:
Ըստ նրանց հաշվարկների, մեր մոլորակի գոյության միլիարդավոր տարիների ընթացքում Իտակովայի տիպի աստերոիդները կարող էին իրենց հետ Երկիր բերել Համաշխարհային օվկիանոսի ջրի քանակի գրեթե կեսը, իսկ ավելի ճշգրիտ՝ շուրջ 700 մլրդ.մեգատոննա.մոլորակի ջրի ամբողջ քանակը գնահատվում է 1,4 սեկստիլիոն լիտր (սեկստիլիոնը պարունակում է մեկից հետո 21 զրո):
«Մենք ապրում ենք տիեզերքի «կապույտ կետում»՝ ջրով և օրգանական միացություններով հարուստ մոլորակի վրա, որոնք հնարավոր են դարձնում կյանքի գոյությունը»,- ասում է Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր և ուսումնասիրության համահեղինակ Մետրայե Բոզը:-Մենք չգիտենք ուրիշ նման մոլորակ: Եվ իմ գլխավոր նպատակն է գտնել պատասխանը, թե ինչպես այսպես եղավ:
Իտակովան առաջին և դեռևս միակ աստերոիդն է, որի բաղադրության հնարավոր է եղել մանրամասն ուսումնասիրել: Սակայն դա բավարար է, ոչ առանց հիմնավորման, ենթադրել, որ աստերոիդները, գիսաստղերն ու տիեզերքից ժամանած այլ երկնային մարմիններն իրենց էական լուման են ունեցել երկրային օվկիանոսների ձևավորման հարցում:
«Մենք հայտանբերել ենք, որ ուսումնասիրված նմուշները շատ ավելի ջուր են պարունակում, քան միջինում մեր Արեգակնային համակարգում եղած երկրային մարմինները»,- ասել է գիտական աշխատանքի մյուս համահեղինակ Ցզին Ցզիլյանը:
2005 թվականին ճապոնական «Հայաբուսա» զոնդը երեք շաբաթ գտնվել է Իտոկավայի ուղեծրում, որն, ինչպես ընդունված է համարել, առաջացել է Արեգնակնային համակարգի ստեղծման ընթացքում: Այնուհետև սարքը վայրէջք է կատարել աստերոիդի վրա, հողի նմուշներ վերցրել և հասցրել դրանք Երկիր 2010 թվականին:
Իտոկավան բաղկացած է հիմնականում կրեմնիումով հարուստ հանքանյութերից և պատկանում է արեգակնային համակարգի աստերոիդների ամենատարածված տեսակներից մեկին: Գիտնականները ենթադրում են, որ այն ավելի խոշոր մարմնի բեկոր է, որը պոկվել է մեկ այլ մարմնի հետ բախումից հետո:

Այժմ տիեզերքում աշխատում է մեկ այլ ճապոնական տիեզերական զոնդ՝ «Հայաբուսա -2» -ը: Անցյալ տարվա սեպտեմբերին, տիեզերք արձակվելուց երեք և կես տարի անց, այն հասել է Ռյուգու աստերոիդին, որն իր ձևով նման է հոլի:
Աստերոիդը հետազոտելուց հետո սարքը կրակել է պայթուցիկ լիցք պարունակող պղնձե առանցքով, տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա և պայթեցրել լիցքը: Պայթյունի արդյունքում առաջացած և հավաքված հողի նմուշները դեռևս պետք է Երկիր հասցվեն ուսումնասիրության համար: