Բավ է պառակտվել
04-06-2019 16:47

Այժմ ամերիկյան վիզա կարելի է ստանալ սոցիալական ցանցում հաշիվը ցույց տալուց հետո միայն

ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է ԱՄՆ վիզա ստանալու համար փաստաթղթերի ներկայացման նոր կարգ:

Մուտքի արտոնագրի համար գրեթե բոլոր դիմորդները դիմումի ձևում այլ անձնական տեղեկությունների հետ մեկտեղ պետք է նշեն սոցցանցերում իրենց հաշիվները՝ հետագա ստուգման համար։ Թեկնածուն կարող է հարցաթերթում նշել, որ չի օգտվում սոցիալական ցանցերըից եթե դա համապատասխանում է իրականությանն, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Hill.TV-ին: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ փաստաթղթերում սուտը կարող է հանգեցնել “լուրջ” հետևանքների:

Նրա խոսքերով, կանոնների փոփոխությունը “խիստ կարևոր քայլ” կլինի այն օտարերկրացիներին ստուգելու ուղղությամբ, ովքեր ցանկանում են մուտք գործել Միացյալ Նահանգներ: “Սա կենսականորեն կարևոր գործիք է ահաբեկիչների, հասարակական անվտանգության համար սպառնալիք ներկայացնող և այլ վտանգավոր մարդկանց միգրացիոն արտոնություններ տրամադրելու և նրանց մուտքն ԱՄՆ կանխելու ուղղությամբ”, - ասել է նա:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ նոր կաննոները սկսել են գործել մայիսի 31-ից։ Ինչպես նշել է Hill.TV- ն, ապագայում կլինի ևս մեկ փոփոխություն․ԱՄՆ վիզայի դիմորդները ստիպված կլինեն ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել իրենց ուղևորությունների պատմության մասին:

2015 թվականի վերջին Սան Բերնարդինոյում (Կալիֆորնիա) ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. ԱՄՆ-ում ծնված Սայեդ Ռիզուվան Ֆարուկը և ԱՄՆ-ի քաղաքացիություն ստացած Թաշֆի Մալիկը սպանել են 14 մարդ: Ահաբեկչությունից հետո քննությամբ պարզվել է, որ Մալիկը ստացել է այսպես կոչված հարսնացուի վիզա` ԱՄՆ մուտք գործելու համար, չնայած այն բանին, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն գրելիս է եղել բռնի ջիհադին իր աջակցության մասին։

2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա ահաբեկիչների Միացյալ Նահանգներ ներթափանցումից երկիրը պաշտպանելու մասին, որը նախատեսում է կատարելագործել վիզաների տրամադրման և USRAP ծրագրի շրջանակներում մարդկանց փախստական ճանաչելու գործընթացներին վերաբերող կարգը և ստուգման ընթացակարգերը։