15-07-2018 20:07

Փորձագետները հայտնաբերել են առավել վիճահարույց սմարթֆոնները

Blancco ընկերության փորձագետները հայտնաբերել են այս տարվա առավել վիճահարույց սմարթֆոնները: Ըստ հետազոտության, ամենաշատ խափանումներ նկատվել են Samsung սմարթֆոններում:

Բոլոր արտադրողների շրջանում Samsung սմարթֆոնների խափանումների ցուցանիշը կազմել է 27,4 տոկոս, այնուհետ հետևում է Xiaomi ընկերությունը` 14,2 տոկոսի և Motorola-ն՝ 9,6 տոկոսի խոտանով:

iOS համակարգի գաջեթների շրջանում առավել շատ խափանումներ նկատվել են Phone 6-ի մոտ՝ 22 տոկոս, այնուհետև iPhone 6s՝ խափանումների 16 տոկոսով:

Ընդ որում, Android համակարգով աշխատող հեռախոսները 2018 թ.-ի առաջին եռամսյակում ցուցադրել են 18,9 տոկոսի խափանումներ, իսկ iOS համակարգի սմարթֆոնները՝ 15,2 տոկոս: