Windows 10-ը լինելու է այդ օպերացիոն համակարգի վերջին տարբերակը: Microsoft-ի նոր նախագծերի ղեկավար Ջերի Նիքսոնը հայտարարեց, որ Windows 10-ը թողարկելուց հետո, որը նախատեսվում է այս ամառ, տվյալ օպերացիոն համակարգը թարմացվելու է մշտական հիմքի վրա, սակայն Windows-ի նոր տարբերակներ այլևս չեն թողարկվելու: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Windows 10-ը կդառնա տվյալ համակարգի վերջին ինքնուրույն տարբերակը: Ընկերությունը Windows-ին փոխարինող նոր համակարգը անվանելու վերաբերյալ դեռևս որոշում չի ընդունել: Իր հերթին Gartner ընկերության փոխնախագահ Սթիվ Քլեյնհանսը զգուշացրեց, որ Windows 11 անվանմամբ համակարգ գոյություն չի ունենալու: Ընկերությունը ստիպված է հսկայական գումարներ ծախսել, որպեսզի սպառողներին համոզի, որ տվյալ տարբերակը նախկիններից առավել հաջող է և անհրաժեշտ է օգտվել նոր համակարգից: Windows-ը թարմացնելու շրջանին անցնելը վերջ կտա այդ շրջանին և թույլ կտա Microsoft-ին իր ուժերը կենտրոնացնել նոր ծրագրային ապահովում մշակելու վրա:
Բավ է պառակտվել