Բավ է պառակտվել
24-08-2021 13:20

Հայաստանի վարչապետը խոստացավ բարձրացնել գիտնականների աշխատավարձերը

Հայաստանի կառավարության ղեկավարը կարծում է, որ գիտաշխատողները չպետք է ժամանակ ծախսեն առօրյա խնդիրների լուծման վրա։

Հայաստանի կառավարությունը առաջիկա 5 տարվա իր ծրագրում նախատեսում է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում։

Այս մասին երեքշաբթի խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագիրը:

Ըստ Փաշինյանի՝ գիտական ոլորտում բազային աշխատավարձի ֆոնդի չափը 2021 թվականին կազմում է մոտ 4 միլիարդ դրամ (8 միլիոն դոլար), իսկ 2022 թվականի հունվարից կկազմի 7,7 միլիարդ: Մինչև 2025 թվականը նախատեսվում է ֆոնդի չափը հասցնել 14.4 միլիարդի (մոտ 29 միլիոն դոլար):

Ներկայումս գիտաշխատողի ամսական աշխատավարձը միջինում կազմում է 90 հազար դրամ (մոտ 180 դոլար), 2025 թվականին այն պետք է լինի 276 հազար (550 դոլարից մի փոքր ավելի): Գիտական ստորաբաժանման վարիչի աշխատավարձը, ներկայիս 141 հազար դրամի փոխարեն, 2025 թվականին կկազմի 477 հազար դրամ (950 դոլար):

Փաշինյանը կարծում է, որ այս բոլոր փոփոխությունները թույլ կտան գիտնականներին ուղղել իրենց ջանքերը գիտության զարգացման և նոր գիտելիքների ստեղծման վրա և ավելի քիչ մտածել իրենց սոցիալական և կենցաղային խնդիրները լուծելու մասին։