Բավ է պառակտվել
12-08-2019 11:56

Հայաստանի նախագահը կմասնակցի Իսպանիայում անցկացվող STARMUS փառատոնին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա, տեղեկացրել է նախագահի մամլո ծառայությունը։

Ծրագրված է Սարգսյանի հանդիպումը STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև այցը Կանարյան կղզիներում գտնվող “ԹԵյդե” աստղադիտարան։

STARMUS-ը գիտական հաղորդակցման, երաժշտության և արվեստի համաշխարհային փառատոն է, որը միավորում է երկրագնդի ամենպայծառ ուղեղները։ Միջոցառման կազմակերպիչների նպատակն է ոգեշնչել ու ուսուցանել հետազոտողների գալիք սերնդներին և վերածնել հայտնագործություններ անելու ոգին։

Թեյդե աստղադիտարանը գտնվում է կանարյան Տեներիֆե կղզու վրա և հանդիսանում է աշխարհի ամենամեծ աստղադիտարանը։ Այն մոլորակի երեք լավագույն վայրերից է՝ Չիլիի և Հավայան կղզիների կողքին, երկնային մարմիները դիտելու համար։