Բավ է պառակտվել
12-01-2017 13:10

Եռաչափ սելֆիների սարք է ստեղծվել (Տեսանյութ)

Bellus3D-ի այս նոր սարքը կոչվում է Face Camera: Այն, անցած հանգստյան օրերին ցուցադրվել էր Լաս Վեգասի տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում: Այս աքսեսուարը ամրացվում է սմարթֆոնի կամ պլանշետի վերին հատվածում, իսկ եռաչափ սելֆի ստանալու համար լուսանկարվողը պետք է տեսախցկի առջև դանդաղ պտտի իր գլուխը: 

Ծավալային լուսանկարը պատրաստ կլինի 15-20 վայրկյանից: Ստացված նկարը կարելի է դիտել հեռախոսով, և կարելի է տպել 3D-տպիչով:
Թե ինչ տեսք ունի այդպիսի սելֆին կարող եք տեսնել ներքևում:
Այս հարմարանքի մոտավոր արժեքը $1 000 է: Այն դեռ չի հանձնվել սերիական արտադրության, քանի որ այս պահին մասնագետները աշխատում են սարքի վերջնական լրամշակման և փորձարկման վրա: