Բավ է պառակտվել
09-08-2016 08:47

Հայ ծրագրավորողի նոր հավելվածով կարելի է գաղտնագրել Facebook-ի նամակագրությունը

Հայ ծրագրավորող Արթուր Ավանեսովը հավելված է ստեղծել Google Chrome բրաուզերի համար, որը Facebook սոցիալական ցանցի օգտատերերին թույլ է տալիս գաղտնագրել անձնական նամակագրությունը։

Facebook Secret Chat կոչվող հավելվածը թույլ կտա հանգիստ շփվել Facebook–ում։ Այն գաղտնագրում է զրուցակիցների խոսակցությունը, այնպես, որ բացի զրուցակիցներից, ոչ ոք չի կարողանա հասկանալ, թե ինչ է գրված:

Այսինքն, եթե տեսականորեն համարենք, որ ինչ-որ մեկին հաջողվել է մուտք գործել ձեր պրոֆիլ, նա չատում կտեսնի ոչ թե նամակագրություն, այլ խառը անհասկանալի նշաններ։

Հավելվածը ներբեռնելուց հետո հարկավոր է թարմացնել Facebook–ի էջը կամ չատի պատուհանները փակել ու նորից բացել, որից հետո չատի պատուհանի տակ սմայլիկների նկարների կողքին` ամենավերջում, կավելանա (C) նշան։

ոնկրետ զրուցակցի հետ խոսելիս հարկավոր է սեղմել այդ նշանի վրա և բացված պատուհանում հավաքել սեսիայի համար KEY՝ գաղտնաբառ, որի օգնությամբ էլ Ձեր գրած տեքստը կգաղտնագրվի (crypt է արվում)։

Գաղտնագրման համակարգն աշխատեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի զրուցակիցն էլ ունենա նույն հավելվածը և հավաքի նույն KEY գաղտնաբառը:

Հավելվածի հեղինակը հատուկ հիշեցնում է, որ KEY-ը չի կարելի ուղարկել Facebook–ով, այն կարելի է ուղարկել Gmail-ով, Viber-ով, Telegram-ով, որտեղ ինչ-որ չափով գործում է գաղտնագրության համակարգ:

Երբ այլևս չեք ցանկանա գաղտնագրել, կարող եք նորից սեղմել արդեն (C) կոճակին փոխարինած (R) կոճակը և դուրս գալ գաղտնագրման ռեժիմից:

Գաղտնագրման ռեժիմում տեքստ գրելուց հետո պետք է մեկ անգամ Enter սեղմել տեքստը գաղտնագրելու համար, մեկ անգամ էլ՝ հաղորդագրությունը ուղարկելու համար: